11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հանուն հացի.պահանջում են

«Անարատ հացը մեր մշակույթն է», «Երկաթի ավելցուկը վտանգավոր է», «Մի թունավորեք հացը», «ինձ հանգիստ թողեք» հետևյալ գրություններով ցուցանակները ձեռքերեին որձագետներ ու քաղաքացիական հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև` բողոքելով ցորենի ալյուրի հարստացման որոշման դեմ։ ՀՀ կառավարութունը հավանություն է տվել «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» թիվ 666 ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի ՀՀ շուկայում իրացվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրի 80-85%-ը պարտադիր պետք է «հարստացվի» պրեմիքսներով (երկաթով, ֆոլաթթվով, ցինկով, A, B վիտամիններով), իսկ այդ պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով: Այս նախագիծն իրականում մշակվել և ՀՀ կառավարությանն է հանձնվել Առողջապահության Համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ և շարունակական աջակցությամբ: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտադրում է Հայաստանի կառավարությանը և իշխանությանը այդ որոշումը: Օրենքը դեռևս ընդունված չէ, դեռ նախագիծ է, բայց արդեն ներկրվել են այդ սարքավորումները, սա խոսում է նար մասին, որ ՅՈՒՆԻՍԵՖԸ վստահ է, օրենքը կընդունվի։

Ավելի քան 80 երկրներում ցորենի հարստացման ողղությամբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետևանքներն աղետալի են, հատկապես Կանդայում ու Չիլիում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աճել է կրծագեղձով ու հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների թիվը»,-ասաց Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Միքայելյանը։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՅՈՒՆԻՍԵՖ-ից դադարեցնել աջակցությունը հայ հասարակության համար անընդունելի նախագծին և նրանք այդ պահանջով նամակ հանձնեցին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ