28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Միշտ տալիս եմ այն խոստումները, որ ի վիճակի եմ կատարել»

«Իմ կենսագրության մեջ թե՛ պաշտոնական, թե՛ զուտ անձնական հարթության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ ու չկատարեմ, որովհետև տալիս եմ միշտ այն խոստումները, որ ի վիճակի եմ կատարել, ավելին՝ երբեք չեմ տվել ու չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով, հետևաբար էլեմենտար համադրություն անցկացնել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք  Գյումրիում տեղի ունեցած սպանությունները, հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների դեպքը, վերջին բո,որ իրադարձությունները բավական չեն իր հրաժարականի համար:

 Անդրադառնալով հարցի մասնագիտական պատասխանին՝ Գլխավոր դատախազը նկատեց. «Դիմումի փաստը ինքնին չի կարող երաշխավորել արդյունքը, որովհետև հարցը ունի նաև միջազգային իրավական կոնտեքստ և հետևաբար ՀՀ գործողություններով չի կարող պայմանավորված լինել, երբ ես բազմիցս ասել եմ, որ հարաբերությունները երկկողմանի, առնվազն միջազգային պայմանագրերով են կարգավորված, հետևաբար այդ պայմանագրերով կան համապատասխանող ընթացակարգեր»,-նշեց նա՝ վստահեցնելով, որ հայկական կողմն իր Օրենսդրության ընթացակարգերին հմապատասխան իրացրել է իր հնարավորությունները:

Կոստանյանը շեշտեց, որ այժմ ՌԴ-ի կողմից ստացվող արձագանքի արդյունքում Դատախազությունը կքննարկի հետագա քայլերը. «Պատասխանը կարող է վերջ չդնել ընթացակարգի, որովհետև դրան կարող են հետևել բազմաթիվ այլ ընթացակարգեր, հետևաբար դրանց արդյունքների մասին շատ վաղ է խոսել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք չէ խոսել ժամկետային սահմանափակումների մասին: «Մեր սահմանադրությամբ քաղաքացիների դիմում-բողոքների պատասխանի ժամկետը երեսուն օր է, միջազգային պայմանագրերով որևէ ժամկետ սահմանված չէ, հետևաբար ՀՀ-ը չի կարող ներազդել որևէ պետութան վրա ժամկետի համար»: 

Դիտարկմանը, թե Աժ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ՌԴ գլխավոր դատախազությունից պատասխանել են վերջինիս նամակի հետ կապված, Կոստանյանը նկատեց. «Տարբերությունն այն է, որ Փոստանջյանը դիմել է որպես քաղաքացի կամ ֆիզիկական անձ, ուստի չեմ կարող քննարկման առարկա դարձնել Փոստնջյանի կամ մեկ այլ անձի ներկայացրած դիմումի պատասխանը՝ նկատի ունենալով, որ դուք էլ կարող եք հիմա դիմել ՌԴ գլխավոր դատախազին, և նրանց տրված պատասխանները ես մեկնաբանելու անհրաժեշտություն անգամ չեմ տեսնում, քանի որ իմ հարցերին ես դեռ պատասխան չեմ ստացել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ