11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վտանգավո՞ր է…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր հանրագրում գրառել է.

««100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը վերջերս հանդես է եկել կոչով, որում նշում է, թե ձևավորում է քաղաքացիական բանակ, որը պետք է լինի ժողովրդական համախմբող և քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով իշխանություններին հեռացնող կազմակերպական ուժ: Նաև հավելում է, որ այդ քաղաքացիական բանակը զինված կառույց չէ և կընդգրկվեն վճռականություն ունեցող երիտասարդներ և ազատամարտիկներ:

Եթե խաղաղ, հանգիստ, օրենքի խախտումների հետ աղերս չունեցող միջոցառումներ են, ապա այդ դեպքում ինչու՞ բանակ, ինչու՞ կոչեր վճռական երիտասարդներին, ազատամարտիկներին…Բանակ իր կառույցներո՞վ, իր ստորաբաժանումներո՞վ, իր հրամանատարներո՞վ, բանակին բնորոշ կառուցվածքով և ենթակարգությա՞մբ…
Սա վտանգավոր նախաձեռնություն է, հեռահար նպատակներով, հղի վտանգներով ու անակընկալներով: Իսկ դրանց զինելը նույնիսկ սովորական փայտե մահակներով արդեն վտանգ է ներկայացնում, էլ չեմ խոսում հնարավոր այլ միջոցների մասին:
Իրավապահ մարմինները թերևս մտահոգվեն և մտածե՞ն այս մասին…»,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ