«Սևան» ՔԿՀ–ում հանձնուքից հայտնաբերվել է մուրաբայի տարրա՝ սպիտակ, փոշենման բյուրեղներով

Մարտի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Վ.-ի հանձնուքից հայտնաբերել և առգրավել են մուրաբայի տարրա՝ առկա սպիտակ, փոշենման բյուրեղներով:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: