29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կինն ազատվել է աշխատանքից` Էրդողանին եւ Դավութօղլուին քննադատող ֆեյսբուքյան գրառման համար

Թուրքիայի քաղաքացի մի բուժաշխատող ազատվել է աշխատանքից` ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած իր հրապարակումներում երկրի նախագահին ու վարչապետին քննադատելու համար, գրում է Ermenihaber.am-ը` «evrensel.net»-ին հղումով:

Չանաքքալեի նահանգապետարանի Հանրային առողջության վարչությունը տեղեկություն է ստացել Չանաքքալեի մի բժշկական ընկերության սանիտարական մաքրության ծառայության աշխատակցուհի Ա.Ս.-ի  վերոհիշյալ գրառումներ մասին, ինչի հիման վրա նահանգապետարանը պաշտոնական գրություն է ուղարկել բժշկական ընկերությանը` «անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու» պահանջով: Գրությամբ, որի վրա եղել է «գաղտնի» կնիքը, պահանջվել է գործել Թուրքիայի Աշխատանքային օրենսգրքի համաձայն և կայացված որոշման մասին գրավոր տեղեկացնել նահանգապետարանին: Նամակին կից ուղարկվել են նաև Ա.Ս. ֆեյսբուքյան հրապարակումների պատճենները:

Այս գրությունը ստանալուց հետո բժշկական ընկերությունն աշխատանքից հեռացրել է քաղաքացուհուն և համապատասխան իրավաբանական աջակցության համար դիմել է փաստաբան Մեհմեթ Բյուլենթ Օթկյունին: Սակայն փաստաբանը չի ցանկացել օժանդակել ընկերությանը` ընդգծելով, որ ընկերության կայացրած որոշումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի` խոսքի ազատության դրույթին, ինչպես նաև`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նմանատիպ դատական գործերում կայացրած որոշումներին:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ