06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Թրաֆիքինգ սեփական երկրում.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է.

«Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի: Անցած տարի սեպտեմբերից մեզ աշխատացրել են ու աշխատավարձ չեն վճարել: Ամեն տեղ բացատրում են՝ թրաֆիքինգն ինչ է, զգուշացնում են արտերկրում թրաֆիքինգի մասին, բայց սեփական երկրում ենթարկվում ենք թրաֆիքինգի, ու ոչ մեկը ոչ մի քայլ չի անում մեզ պաշտպանելու համար: Այսօր մենք հայտարարություն ենք տվել ստեղծված իրավիճակի՝ որպես քրեական հանցագործության մասին, որ մարդիկ մեզ օգտագործել են ու հանցագործություն են կատարել»,- թերթի  թղթակցին ասել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով) պատկանող «Գոլդեն Պալաս» խաղատան մի աշխատակից խնդրելով չհրապարակել իր անունը: Անուշադրության մատնվելով ՄԻՊ-ից, որին դիմել էին ավելի քան մեկ ամիս առաջ, խաղատան աշխատակիցները նամակ-հայտարարություն են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի պարտքը չմարելու փաստով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ