Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի կրթական փորձով
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Հանրապետության կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը: Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմությու» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման հայկական փորձով: Նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, ներկայացնելով ՀՀ պետական կրթական ծրագրում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ներդրման գործընթացը ՝ շեշտել է, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայի դասավանդման մեթդական խնդիրների մշակմանն առնչվող մի շարք մասնագիտական հարցեր: