11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

400 հայերը մանրադրամները նետեցին թուրք տուժողի կողմը.բացառիկ մանրամասներ դատավարությունից/վիդեո/

«Եղիա Քեշիշյան» մարտախմբի կողմից իրականացված «Վան» գործողությունը ԱՍԱԼԱ-ի պատմության մեջ առանձնացավ, որպես հաջողված ու չկրկնվող: Գործողության հաջող ելքից հետո մարտախմբի 4 անդամները՝ Վազգեն Սիսլյանը,Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը և Գևորգ Կյուզեկյանը կանգնեցին Ֆրանսիական դատարանի առաջ:

Մեզ հետ զրույցում «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը նշեց, որ ինքն ու ընկերները սպասում էին նվազագույնը 25 տարվա ազատազրկում, բայց ոտքի կանգնած հայերի շնորհիվ հնարավոր եղավ ապացուցել, որ իրենք ահաբեկիչներ չեն:

«Մենք հատուկ պատրաստվեցինք դատավարությանը ու ֆրանսերեն դասերի հետևեցինք՝ շատ լուրջ, որ մեր պատասխանները մենք տանք առանց թարգմանչի, որ սխալ թարգմանություն չարվի»,-ասաց Սիսլյանը:

Նա հիշեց դրվագներ դատավարությունից.«Երբ դատավորը ասաց՝ դատապարտյալներ ոտքի, որ վճիռը կարդար, ամբողջ դահլիճը ոտքի ելավ, որում մոտավորապես 400 հայ կար: Դատավորը զարմացած նայեց ու ասեց՝ կներեք երևի սխալ հասկացաք, թող միայն մեղադրյալները ոտքի կանգնեն: Դահլիճից գոռացին՝ մենք բոլորս դատապարտյալներ ենք»:

Սիսլյանը հիշեց նաև մեկ այլ դրվագ: ԱՍԱԼԱ-ի մարտիկները պետք է վճարեին, որպես վնասի փոխհատուցում.«Այդ ժամանակ մեր կողմից երկրորդ հայտարարությունը արվեց՝ մենք, այո, պատրաստ ենք էտ որոշված գումարը տանք, ումը, որ վնաս ենք հասցրել: Բայց մի պայմանով՝ դա կանենք, երբ Թուրքիայի հանրապետությունը հայերին փոխհատուցի մեր վնասները: Մեր խոսքերի վրա՝ դահլիճում գտնվող բոլոր 400 հայերը գրապններից մանրադրամներ հանեցին ու սկսեցին նետել թուրք տուժողի կողմը»:

Հիշեցնենք, որ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին  Փարիզի  Հոսման պողոտա, թիվ 170 հասցեում Թուրքիայի Հանրապետության հյուպատոսարանը դարձավ հայ երիտասարդների գրավյալ տարածքը: 20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ, զինված ատրճանակներով, ինքնաձիգներով եւ պայթուցիկներով, գրոհում են լավ պաշտպանված այս տարածք եւ հաշված րոպեների ընթացքում դա գրավում, պատանդ վերցնում շուրջ 60 հոգու:

Փոխհրաձգության ժամանակ սպանվում է թուրք պահակներից մեկը, վիրավորվում մարտիկներից երկուսն ու փոխհյուպատոսը: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան»  անձնասպանական խմբավորման  իրականացրած «Վան» գործողությունը, որը կոչված էր պատմական դառնալու հայկական ազգային ազատագրական շարժման տարեգրության մեջ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ