02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր

Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյուրն էր թուրքական ամենիշխանական, ոչ պետական եւ կրոնական ուղղվածությամբ TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրենը։
Հեռուստաընկերություն, որը Հայաստանի հարցում իր ողջ լրատվական եւ ծրագրային քաղաքականությունը կառուցել է թշնամականության վրա (https://www.tgrthaber.com.tr/…/son-dakika-ermeni)… , Հայոց Ցեղասպանության միջազգայնացման հարցը փորձել է հետեւողականորեն ներկայացնել իբրեւ հայ-իսլամ բախման խնդիր (https://www.youtube.com/watch?v=kcmD3_Sx4Po)։
Իսկ Պետրոսը երեկ զրուցում էր մեկի հետ, որը դեռ մի քանի շաբաթ առաջ, զրուցելով հակահայ դիրքորոշմամբ հայտնի ամերիկացի նախկին դիվանագետ Մեթյու Բրայզայի հետ, առաջ էր տանում թուրք-ադրբեջանական նառատիվներ՝ զանգեզուրի միջանցք, Կովկասում թուրքական գործոնի մեծացում (https://www.tgrthaber.com.tr/…/abdnin-eski-baku)… …

Հանրայինի եթերում, ողջ Հայաստանի տարածքում թշնամական քարոզչական թեզերի տարածում… Առավել հանգամանալից ավելի ուշ կանդրադառնամ թեմային»,-գրել է Մանուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ