11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անասնապահական կոոպերատիվներին աջակցությունը եւ դրա արդյունքները

Համաշխարհային բանկի աջակցությամբ 2011-ից Հայաստանում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության անասնապահությամբ մասնագիտացված 6 մարզերում (Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի) նախատեսված 55-ի փոխարեն 91 համայնքներում ձևավորվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: Դրանց անդամներ են դարձել 12876 գյուղաբնակ ընտանիքներ։ Այս ընթացքում այդ կոոպերատիվներին տրամադրվել է 545 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 124 տրակտոր: Դրանց շնորհիվ գյուղացիներին շուկայական ցածր գներով վարուցանք, խոտի հնձի եւ այլն ծառայություններ են մատուցվում` նվազեցնելով ստացվող կաթի, մսի ինքնարժեքը:

Միաժամանակ, կառուցվել է 165 կմ ջրագիծ, տեղադրվել է 204 խմոց, ջրարբիացնելով արոտները, 49000 քմ տարածության վրա ճանապարհներ են բացվել դեպի արոտվայրեր, հեռագնա արոտավայրերում կառուցվել են 8050 քառ. մետր ընդհանուր մակերեսով 12 փարախներ, անասնապահի 12 տնակներ, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում շահագործման են հանձնվել 2 անասնաբուժական սպասարկման կենտրոններ: Կոոպերատիվների կողմից ստեղծված կաթի ընդունման և նախնական պաղեցման արտադրամասերը հնարավորություն են ընձեռում պայմանագրեր ունենալ կաթ մթերող կազմակերպությունների հետ, երաշխավորելով կաթի պայմանավորված քանակի մթերումը և գինը: Արդեն 25 համայնքային կոոպերատիվներ էլ սեփական եկամուտներից կատարել են շուրջ 100 միլիոն դրամի հավելյալ գյուղտեխնիկայի գնում: Որքան գյուղատնտեսական կոոպերատիվներ կան Հայաստանում? Հայաստանում ներկա պահին գործում են նաև ավելի քան 115 գյուղատնտեսական ուղղվածության կոոպերատիվներ: Դրանցից 35-ը ձևավորվել են գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգի աջակցությամբ, որից 11-ը 2014 թվականին: Գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման ուղղությամբ էական աշխատանք է կատարվել, սակայն այն դեռևս բավարար չէ և գործընթացը շարունակվելու է: Գյուղատնտեսությունում կոոպերացիայի զարգացումը երկարատև գործընթաց է` հիմնված կամավորության սկզբունքի վրա: Այդ է վկայում կոոպերացիայի զարգացման միջազգային փորձը, որն ունի հարյուրամյակների պատմություն և այն անընդհատ կատարելագործվում է: 2015 թ.-ին մեկնարկելու է Համաշխարհային բանկի աջակցությամբ 2011-ից Հայաստանում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի ծրագրի երկրորդ փուլը, որի առանցքային դրույթներից է լինելու նաև կոոպերացիայի խթանումը: Ի՞նչ է տալիս կոոպերացիան գյուղատնտեսությունում Գյուղատնտեսությունում կոոպերացիայի խթանումը կարևորվում է Հայաստանի կառավարության ծրագրում, գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունում: Կոոպերացիայի սկզբունքներով փոքր տնտեսությունների համատեղ գործունեությունը հնարավորություն է տալիս խնայել ռեսուրսները, առավել դյուրին լուծել գյուղատնտեսության արտադրական, սպասարկման, մատակարարման իրացման խնդիրները և ապահովել արտադրության ծավալների աճ, բարձր արդյունավետություն և եկամուտներ: Մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների» մասին օրենքի նախագիծը, որն ենթարկվել է միջազգային փորձաքննության, ներկայումս քննարկումների և լրամշակման փուլում է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ