11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անտառախախտման 7 արձանագրություն

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժինը

 կազմել է անտառխախտման արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի համար

 

    ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի փետրվարի 12-ից  մինչև  մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել և կազմել են անտառխախտման  7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի և անտառից 2 խմ վառելափայտի  ապօրինի դուրս բերման համար:

Անտառխախտման արձանագրություն է կազմվել 12.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի առաջին պահաբաժնում  Ա.Ստեփանյանի  նկատմամբ` 9 կանգուն  ծառի ապօրինի հատման համար:

Ս.Գոգչյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման երկու արձանագրություն, համապատասխանաբար`  «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնում 13.02.2015 թվականին ապօրինի հատված  6 կանգուն ծառի և 16.02.2015թ. նույն մասնաճյուղի 4-րդ  պահաբաժնում   7 կանգուն  ծառ կտրելու համար:

25.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում 2 խմ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար Ջ. Ղամբարյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն:

 26.02.2015 թվականին  անտառխախտման արձանագրություն է կազմվել «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում Կ. Դավթյանի  նկատմամբ`  ապօրինի հատված  6 կանգուն ծառի համար:

27.02.2015 թվականին    անտառխախտման  արձանագրություն է կազմվել Հ. Մկրտչյանի նկատմամբ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի  10-րդ պահաբաժնում`   ապօրինի հատված  9 կանգուն ծառի համար:

02.03.2015 թվականին  անտառխախտման  արձանագրություն է կազմվել Ն. Խշոյանի նկատմամբ` «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի  5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատված  2 կանգուն ծառի համար: 

Նշված 7 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ