Հանգիստ ապրել չե´ք տեսնելու, քանի դեռ Նիկոլն ու մյուս կապիտուլյանտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով ՌԴ զինված ուժերի անձնակազմը կավելանա մինչև 2,209,130 մարդ, որոնց թվում՝ 1,320,000 զինվորականներ են։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, զինված ուժերի առավելագույն քանակն ավելացվել է ևս 170.000 զինվորականով։
ԶՈւ անձնակազմի զգալի ավելացումը բացատրվում է Ռուսաստանին ուղղված սպառնալիքների աճով՝ կապված հատուկ ռազմական գործողությունների անցկացման և ՆԱՏՕ-ի բլոկի ընդլայնման հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է ուժեր հավաքել Ռուսաստանի սահմանների մոտ, տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր և հարվածային զենքեր։ Կան նաև հրապարակումներ ՆԱՏՕ-ի մարտավարական միջուկային ուժերի կուտակման մասին։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական համընդհանուր բյուջեն 2023թ-ին աճել էր 13%-ով: 2024թ. համար ևս նախատեսվում է շուրջ 10% աճ: Ռազմական կարողությունները հետևողականորեն ավելացնում են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, արաբական մի շարք երկրներ:
Ընդհանուր առմամբ, 2023թ.-ին աշխարհի երկրների համընդանուր ռազմական ծախսերը հասել են 2.24 տրիլիոն դոլարի: Սա խոսում է այն մասին, որ աշխարհը պատրաստվում է գոյություն ունեցող հարցերը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին: Սա չի նշանակում, որ մեծ պատերազմներն անխուսափելի են: Սա նշանակում է, որ ռեգիոնալ ռազմական բախումներն առաջիկայում կարող են ընդլայնվել:
Իսկ ի՞նչ են անում այս իրավիճակում Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչները՞: Ճիշտ եք, պայքարում են սեփական իշխանությունն ամեն գնով պահելու և հարստանալու համար: Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին: Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ այնքան միամիտ են, որ ձեզ թույլ են տալու համգիստ փող աշխատե՞լ:
Հանգիստ ապրել չե´ք տեսնելու, քանի դեռ Նիկոլն ու մյուս կապիտուլյանտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը: Հերթով կործանելով գալիս են ու մոտենում ձեզանից յուրաքանչյուրի տներին» :