11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արմավիրցի երիտասարդը մեր օգնության կարիքն ունի /վիդեո/

Արմավիրցի Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք: Այժմ Արաբկիրի բժշկական ընդունում է դիալիզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ: Ըստ բժշկական եզրակացության, հիվանդության խիստ սրման պատճառով անհրաժեշտ է շտապ վիրահատություն կատարել Գերմանիայի Դաշնությունում: Նույն հիվանդությամբ տառապում էր նաև նրա եղբայրը Ռուսլան Սարգսյանը:

Բարի մարդկանց օգնության շնորհիվ տեղի ունեցավ վիրահատությունը և հայրը իր երիկամը տվեց որդուն՝ կյանքը փրկելու համար: Այժմ ընտանիքը գտնվում է հոգեպես և ֆիզիկապես ծանր կացության մեջ: Բարի մարդիկ, խնդրում ենք ձեզ օգնել այս ընտանիքին ֆինանսապես՝ փրկել իրենց կրտսեր որդու կյանքը: Աստված թող օրհնի բոլորիդ՝ ձեր կատարած բարի գործի համար, օգնեք՝ վառած պահենք ևս մեկ ընտանիքի տան լույսը: Սևակ Սարգսյանի անունով Արարատբանկում հաշվեհամարներ են բացված. USD – 1510024630090101; EUR – 1510024630090149; RUB – 1510024630090158; AMD – 1510024630090100; SWIFT-Code: ARMCAM22:

Սարգսյանների ընտանիքի հեռախոսահամարներն են` +37477 34-33-35, +37477 24-29-38:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ