24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ա. Աշոտյանի հրամանով ՀՀ երեք պետական բուհեր ստացել են հավատարմագիր

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշումն ու  “Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 21-ի որոշումները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ “Երևանի պետական համալսարան” հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ  “Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան” և “Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան” հիմնադրամներին՝ 4 տարի ժամկետներով:

Հավատարմագրման համար հիմք են հանդիսացել նաև  Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված՝ Որակի ապահովման չափորոշիչները, չափանիշներն ու  ընթացակարգերը:    
Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է  ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ