13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Նախկին նախարար Արմեն Մովսիսյանը տունը կալանքի տակ է դրել. Չորրորդ իշխանություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր գույքը գրավի տակ է դրել, որպեսզի մարի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ամիսներով չվճարված աշխատավարձերը:

 Ինչպես հավաստիացրել է գործարար Սիլվա Համբարձումյանը, իրեն զանգել են բանկերից մեկից, որտեղ գրավի տակ է դրված Արմեն Մովսիսյանի ունեցվածքը և առաջարկել գնել գրավադրված ապրանքներից մեկը:

Պատասխանելով «Չորրորդ իշխանության»-ի հարցին, թե որտեղից նրան նման տեղեկատվություն, կոնկրետ ինչ գույք է գրավադրել Արմեն Մովսիսյանը, Սիլվա Համրարձումյանը պատասխանել է. «Արմեն Մովսիսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: «Նաիրիտի» 200 մլն դոլարն օդ է ցնդել: Հիմա ինքն իր ամեն ինչը գրավի տակ է դրել՝ «Արդշին» բանկում, փող է վերցնում, որ, իմ կարծիքով, աշխատավարձ տան նաիրիտցիներին: Թե չէ ի՞նչ եղավ, որ ամեն ինչ, մեկ էլ, գրավի տակ դրեց: Իր ողջ կարողությունը գրավադրել է, անգամ տունը, Կիրովականի ՏԷՑ-ը»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ