14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել. Интерфакс

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրի։

«Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, և պետք է ավարտվի մոտ 2 շաբաթ անց: Փորձաքննությամբ կգնահատվի զինծառայողի հոգեկան առողջության վիճակը, և հայտնեն ախտորոշումը»,- նշել է աղբյուրը` տեղեկացնելով, որ այն խոսակցությունները, թե Պերմյակովի մոտ արդեն հայտնաբերվել են հոգեկան շեղումներ, սխալ են, փորձաքննության տվյալները դեռ չկան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ