15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արցախահայության խնդիրը Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է եւ հարված. Ալեն Սիմոնյան

«Ի՞նչ է նշանակում` Արցախի հարցը վերջացել է։ Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է և հարված»,- այս մասին լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանն՝ Արցախի հարցն ավարտված համարո՞ւմ է, թե՞ ոչ։
Նրա խոսքով՝ Արցախի պետական ինստիտուտների՝ Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չկա։

Հիշեցնենք, որ Արցախի պատգամավորներն ու ընդդիմությունն առաջարկում են Հայաստանում ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն՝ պահպանելով պետական ինստիտուտների գոյությունը։
Ավելի վաղ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը եւս հայտարարել էր, թե Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ