25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Նիկոլ, դու վաղուց ես ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դրել․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա լրիվ «Մանուշակ» մսուր-մանկապարտեզ է…

Աժ-ում ՀՀ կառավարիչ Փաշինյանը ոչ ավել , ոչ պակաս հայտարարում է, որ «ՀԱՊԿ նիստին մասնակցելով՝ կստացվի կասկածի տակ ենք դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։

Նիկոլ, դու վաղուց ես ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դրել, երբ հայտարարեցիր, որ

1. Հայաստանը կադաստրի վկայական չունի։
2. Սեւ լճի 30 տոկոսի համար հո՞ կռիվ չեմ սկսելու։
Ինչպես նաեւ,երբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տարածքը կամավոր հանձնեցիր Ադրբեջանին ու հայկական գյուղերն անվանեցիր ադրբեջանական «էյվազլի-մեյվազլի» անուններով։

Հիմա ի՞նչ ես եկել քաղաքական մեյմունություն անում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ