17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սա խաբկանք է, որ ստեղծվել է 1992 թվականին Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք»/վիդեո/

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը կարծում է, որ այսօր ներկայացվող ազգային զինանշանը պետք է փոխել: Նրա  խոսքով` ներկայիս գերբը 1918 թվականին Հակոբ Կոջոյանի և Ալեքսանդր Թամանյանի ստեղծած գերբի աղավաղված տարբերակն է. «Սա խաբկանք է, որ ստեղծվել է 1992 թվականին Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք: Իրական զինանշանի վրա առյուծի երախը բաց է, և դնչկալով չէ, թուրը կտրած է զղթան` որպես նոր ձեռբերված ազատության խորհրդանիշ»,- ասաց Գագիկ Գինոսյանը` հավելելով, որ դա կարծես թուղթուգիր լինի ամբողջ պետականության համար:

Գագիկ Գինոսյանը ընդգծեց, որ նոր գերբի ստեղծմամբ պետք է զբաղվեն ազգային նկարագիր ունեցող մարդիկ. «Ներկայիս ժողովուրդը նման չի այն ժողովրդին, որը 1988-ին ցույցի էր դուրս գալիս Առնո Բաբաջանյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ