24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ «մերժողները» եկել անամոթաբար ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլին իշխանությունը տալու համար․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խելքի աշեցեք…

Հայաստանում թեւածում է անամոթության ու բարոյազրկման ուրվականը։
Քաոսը, անամոթությունն ու ստախոսությունը մթագնել են շատերի ուղեղները։
Սերժ «մերժողները» եկել անամոթաբար ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլին իշխանությունը տալու համար։

2018-ին ատելության քարոզով իշխանության եկածներն ու հայհոյանքներ տարածողներն այսօր ֆեյսբուքյան գրառումների համար մարդ բռնել են տալիս։

Հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին հարթակ բարձրացնողները բարոյականության քարոզիչ են դարձել։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները պետականությունից են խոսում։

Մահ ու պատերազմ բերողները խոսում են խաղաղությունից։
Ու սա կեղծիքի ու ստի, լկտիության ու բարոյազրկման փաստերի ընդամենը մի փոքր մասն է…

Իսկ հասարակությունը կարծես թե անհաղորդ է այս ամենին։
Մինչեւ մենք, որպես հասարակություն չմերժենք նիկոլիզմի ու նիկոլիզմին սաղ ստերի շղթան, մենք հայտնվելու ենք պետականություն ու հայրենիք կորցրածների շարքում։

Հ.Գ.
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։

Ջիվանի» ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ