23 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պերմյակովից փորձանմուշներ վերցնել հնարավոր է եղել միայն դեպքից 9 օր անց.168 ժամ

«168 ժամ » թերթը գրում է.

Պատասխանելով  թերթի  թղթակցի հարցին արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են փորձանմուշներ՝ պարզելու համար մարմնի կամ հագուստի վրա առկա՞ են կրակոցի արգասիքներ, ՀՀ Քննչական կոմիտեից ասել են.

«Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից եւ հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ ՀՀ իրավապահ մարմինները Վ. Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ