Շատ ցավում եմ, որ իրենց վաղեմի բարեկամներին է դա վերաբերում. Բաղդասարյանը՝ Տեր-Պետրոսյանի ելույթից
_1425296897.jpg)
«Ես բազմիցս ասել եմ՝ ընդդիմության դաշտում մրցապայքար է գնում, թե ով պիտի այդ թափուր տեղը լրացնի, բայց ցավում եմ, որ մեկը մյուսին վիրավորելով, նսեմացնելով փորձում է գրավել այդ տեղը: Մեր պատկերացրած գաղափարախոսական ընդդիմությունը նման կերպ չենք կարող ունենալ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին, որտեղ նա ասում է, որ ընդդիմափոխության հարց է դրվում, ոչ թե իշխանափոխության:
Ըստ նրա՝ գաղափարական ընդդիմություն չի նշանակում անպայման հայհոյել: «Ընդդիմություն նշանակում է ստիպել իշխանությանը հաշվի նստել իր, իր գաղափարական ծրագրերի հետ»: Բաղդասարյանն ասաց, որ առաջին նախագահի ելույթի մեջ միշտ էլ կոդավորումներ եղել են, ինչպես և երեկ էր, և «ավելի շատ ցավում եմ, որ իրենց վաղեմի բարեկամներին է դա վերաբերում, որոնց հետ երկար ճանապարհ են անցել»: Դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանի խոսքով՝ շատ «ընդդիմադիրներ» ղեկավարվում են Բաղրամյան 26-ից, նա արձագանքեց. «Երբ մարդիկ ձախողվում են, փորձում են մեղավորներ գտնել, և լավագույն տարբերակը մեղավոր գտնելու իշխանությունն է»: