29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախկին Միսս Թուրքիային սպառնում է ազատազրկում նախագահ Էրդողանին «վիրավորելու» համար

Նախկին Միսս Թուրքիայի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում սոցցանցերում կատարած գրառումների համար, որոնք դատախազները համարել են քննադատություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է interpress.am-ը` Huffington post-ին հղումով:

Էմրե Թելջին հայտարարել է, որ Ստամբուլի դատախազներից մեկը պահանջում է պաշտոնյային վիրավորելու համար պատասխանատվության ենթարկել Մերվե Բույուքսարաջին, նրան հետապնդելու հարցը այժմ պետք է որոշի դատարանը:

Instagram-ում զավեշտալի գրառում տարածելու համար Բույուքսարաջին ձերբակալել էին անցած ամիս, մոդելը հերքել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքը: Էրդողանին վիրավորելու համար դատական այս հետապնդումը տեղի է ունենում երկրում ավտորիտար կառավարման վախի մթնոլորտի պայմաններում:

Վերջին տարիներին Թուրքիայում սահմանափակվել է ազատ խոսքը, ճնշվել են սոցցանցերում տարածվող քննադատությունները և հետապնդման են ենթարկվել հակակառավարական զանգվածային ցույցերի 100-ավոր մասնակիցներ:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ