Քանի դեռ Ղարաբաղի հարցում քայլեր չեն արվել, սահմանը չի կարող բացվել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա մեկնելիս օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «haberler.com»-ին հղումով:
Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի կողմից որևէ նախաձռենություն կլինի հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում է, կամ հնարավո՞ր է խոսք լինել հայ-թուրքական սահմանի բացման մասին:
Էրդողանն ի պատասխան ասել է. «Մեր պայմանը հետևյալն է. քանի դեռ Ղարաբաղի հարցում որևէ քայլ չի կատարվել, սահմանը չի կարող բացվել: Պուտինի, Օլանդի և Օբամայի հետ մեր զրույցների ժամանակ նրանք ասում էին. «Հետաքրքրվել ենք ու էլի կհետաքրքրվենք այդ հարցով»: Սակայն որևէ արդյունք չկա»: