Բոլորն էլ գիտեն, որ Արցախը հանձնելուց հետո նիկոլները պիտի սկսեն Հայաստանից գյուղեր տալը․ Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բոլորն էլ գիտեն, որ Արցախը հանձնելուց հետո նիկոլները պիտի սկսեն Հայաստանից գյուղեր տալը, որոնց անունը դրել են անկլավներ, ինչպես նաև օգնեն Սյունիքի մասնատմանը։
Բնականաբար խելամտությունը պահանջում է, որ ողջ ներուժն ու էներգիան ծախսվի նիկոլների հերթական դավաճանությունը կանխելու վրա, իսկ Շահրամանյանին, ըստ նիկոլների ճաշակի դատափատելը կրում է ժամանակավոր բնույթ, մինչև հաջորդ դավաճանությունը, հենց հանձնվեն գյուղերը կամ Սյունիքի վրա հարձակում լինի։
Նույնն էր Ռուբեն Վարդանյանի պարագայում։ Նրան դատափետելը ժամանակավոր էր, հիմա, երբ չկա Արցախը, և չկա ինքը, այդ ժամանակն անցել է, բայց չի անցել դավաճան իշխանությունը։
Նորից, արդյունավետ է, եթե ողջ ներուժն ու էներգիան, հիմնավորումներն ու համոզմունքներն ուղղվեն դավաճանների դեմ, քանի որ աղետների շարանը չի ավարտվել, նրանց կանգնեցնելու համար անհրաժեշտ է կատարել նրանց ցանկության հակառակը՝ չգժտվել ու զզվանքի վեկտորը պահել դավաճանների վրա։