Տրամաբանություն՝ ըստ կապիտուլյանտի. «Եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք` պատերազմը կդառնա անիմաստ»
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին․
«Տրամաբանություն՝ ըստ կապիտուլյանտի. «Եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք` պատերազմը կդառնա անիմաստ»:
Կարծես՝ նույնիսկ Պետրոսն է «նադայել» եղել Նիկոլի կեղծիքներից ու մանիպուլյացիաներից:
Ես չգիտեմ, թե հասարակության որ շերտերն են լսում Հայաստանի թիվ մեկ սպառնալիքի հանրային հարցազրույցը: Բայց վստահ եմ, որ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի հասկացավ, որ Հայաստանին սպասվում են պատերազմի նոր վտանգներ, կորուստներ և շատ ծանր օրեր:
Նիկոլը ձախողել է ամեն բան, ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների համար չունի ոչ մի լուծում:
Ոչ մի հստակ ծրագիր:
Ոչ մի համոզիչ խոսք:
Ապագայի, խաղաղության և անվտանգության ոչ մի երաշխիք:
Ոչ մի ինքնիշխան, հիմնավորված և հասկանալի դիրքորոշում:
Ոչ մի պատասխանատու և իրատեսական միտք:
Ամբողջը «եթե»-ներով, ցաքուցրիվ, կիսատ-պռատ, չփաստարկված, ինքն իրեն հակասող, մեծ մասը՝ սուտ, միջին մակարդակի ծայրագավառական լրագրողի հարցազրույց:
Նույնիսկ Պետրոսն էր ստիպված լինում Նիկոլի լոլոները առերեսել, հակադարձել Հայաստանի առջև ծառացած իրական պրոբլեմների հետ:
Հ.Գ. Սիրելի իմ Հայ ժողովուրդ, երբ դու Նարեկացի ունեիր, աշխարհի շատ ժողովուրդներ դեռ քոչվորի կենցաղ ունեին:
Էս ի՞նչ ես դարձել դու 21-րդ դարում: Էս ու՞մ հետ էս կյանքդ ու երեխաներիդ ապագան կապել»,- գրել է նա։