11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հրավեր առայժմ չկա

«Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի մեկին վարչության անդամները, նաև ակտիվիստները լինելու են Հյուսիսում, սահմանամերձ գյուղերում, իսկ նրանք, ովքեր չեն լինի մեզ հետ, կարող են մասնակցել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն՝ ի պատասխան հարցին, թե «Ժառանգությունը» մասնակցելու է ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքին: Հակոբյանը նշեց, որ այդ այցի համար  հատուկ չէր ընտրված այդ օրը, նախապես ունեցել են իրենց պլանները:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի համագումարին, ապա Հակոբյանն ասաց, որ առայժմ հրավեր չունեն, և տեղյակ էլ չէ՝ արդյոք որևէ քաղաքական ուժի հրավեր լինելու է, թե ոչ: «Մի շաբաթ սպասենք, չշտապենք, սպասենք մինչև մարտի հինգը»,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ