26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանի խիստ սպառնալիքների, ճնշումների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախում համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Եվլախում ռուսների միջնորդությամբ արցախցիների ու ադրբեջանցիների հանդիպումը կարելի է գնահատել որպես կողմերի դիրքորոշումների փոխանակում, որտեղ որևէ հարցում գրավոր որևէ արձանագրում չկա:

Ստեղծված բարդ իրավիճակում Արցախի պետական համակարգն ու ինստիտուտները խիստ խափանումներով են գործում, որովհետև ստեղծվածը զուտ հետպատերազմյան իրադրություն չէ:

Հայաստանյան իշխանությունների կործանարար քաղաքական կուրսն ու ադրբեջանական ագրեսիվ գործողություններն արցախցիներին փաստի առաջ են կանգնեցրել` խիստ սահմանափակելով շարժի ու գործելու հնարավորությունները:

Առհասարակ Ադրբեջանի խիստ սպառնալիքների, ճնշումների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախում համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ