29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Խոջալուի դեպքերի կապակցությամբ

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որի կազմը համալրում են ներկայացուցիչներ իշխող «Արդարություն և զարգացում», (ԱԶԿ-AKP), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություններից, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Ըստ Թուրքիայի մեջլիսի պաշտոնական կայքի` նշյալ հայտարարությունը կոչ է անում Խոջալուի դեպքերի (իրենց բնորոշմամբ` կոտորածի) պատասխանատուներին կանգնել միջազգային արդարադատության առջև, իսկ Հայաստանին՝ հնարավորինս արագ դուրս գալ Ադրբեջանի «զավթված հողերից»: Հրապարակված հայտարարության մեջ տեղ է գտել մասնավորապես հետևյալ ձևակերպումը. «Հայաստանի Հանրապետության զինված ջոկատների կողմից իրականացված այս կոտորածը և ադրբեջանական հողերի օկուպացիան»:

Ադրբեջանական քարոզչական թեզերի հիման վրա կառուցված վերոնշյալ հայտարարությունն անհրաժեշտ է համարում, որ միջազգային հանրությունը արժանիորեն կարևորի և արձագանքի այդ Խոջալուի դեպքերին, որպեսզի այլևս երբեք չկրկնվեն դրանք:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ