11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանն ուժի սպառնալիքով ուզում է ստանալ այն, ինչ դուք եք խոստացել. Փաշինյանն` ընդդիմությանը

Ադրբեջանն ուժի սպառնալիքով ուզում է ստանալ այն, ինչ դուք եք խոստացել, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:

«Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք պայմանավորվել եք 1999 թվականին, դա է ուզում ստանալ: Ադրբեջանն ուզում է ստանալ այն, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք համաձայնել ենք դուրս գալ 7 շրջաններից, բայց ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ էր դնում, ա՛յ դա է ուզում ստանալ»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, թե միջազգային հանրությունն այսօր շատ հստակ դիրքորոշում է արտահայտում ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության մասին:

Նա ասաց, թե պատերազմը կանխելու համար օգտագործվում են հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները:

«Իսկ մյուս միջոցների մասին ԱԺ ամբիոնից չեն խոսում»,- հավելեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ