«Մեծ դահիճի որդին գալիս է այստեղ ու մեր ԱՍԱԼԱ-ի տղաներին որակումներ է կպցնում» /վիդեո/
«Դժբախտաբար պատերազմը հայ ժողովրդի համար դարձել է ճակատագիր»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը:
Գրողը ժողովրդի ցավը զգում է հոգով,ապրումները հանձնում է թղթին և դարերին: Նրա դիտարկմամբ` մտավորականի առաքելությունը՝ ժողովրդի կողքին լինելն է:
Բեգլարյանը անդրադարձավ նաև որոշ թուրք մտավորականների կոչերին.«Գրում են պետք է հայի ականջ կտրեմ, հայի լեզու կտրեմ: Մեր մտավորականը պետք է հասկանա, թե ով է մեր հարևանը: Եթե մի թուրք մի կիսավորակյալ ֆիլմ է նկարում, որ նայենք դա ընդհանրապես Եղեռնի մասին չի: Մենք էլ ոգևորվում ենք, ծափահարում ենք: Եթե մեծ դահիճի որդին գալիս է այստեղ ու մեր ԱՍԱԼԱ-ի տղաներին որակումներ է կպցնում՝ տեռորիստներ է ասում, ուրեմն մեր մտավորականները սրա դեմ պետք է կռվեն»,-նշեց Բեգլարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: