13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը երջանիկ է. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանն այս օրերին մի քանի անգամ այցելել է կառուցվող Օլիմպիական կենտրոն, իշխանությունների հետ հաշտությունից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երջանիկ թոշակառուի կյանք է վարում:

«Նախանձել կարելի է, աշխարհն աշխարհով, գործընկերները՝ վատ դրության մեջ, չգիտեն՝ մնան ԲՀԿ-ում, թե դուրս գան, ով կղեկավարի կուսակցությունը, ինչ կլինի իրենց հետ, չգիտեն ինչպես պատասխանել ԲՀԿ-ի ապագայի մասին հարցերին, ինչ անել գործընկեր ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ, իսկ ինքն այս օրերին արդեն երկու անգամ այցելել է Դավիթաշենում կառուցող նոր Օլիմպիական կենտրոն: Վերջին այցելությունը Դավիթաշեն եղել է երեկ: Ականատեսները պատմել են, որ Ծառուկյանը նորմալ տրամադրություն է ունեցել, եղել է շատ հանգիստ, ծանոթացել է ընթացող շինարարությանը, կատարված աշխատանքներին, շրջել է տարածքում և հեռացել:

Իսկապես, ԲՀԿ առաջնորդը բավականին արագ ադապտացվեց նոր կյանքին, քաղաքական ելույթները, եռյակի առաջնորդների հետ հանդիպումները փոխարինեց սպորտով ու մարզիկներով»,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ