23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը

Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։

Ոչ ոք հասարակությանը չի ասում ոչ մի բառ։ Իշխանությունը չի ասում՝ ի´նչ սպասելիքներ ուներ, ի´նչ ստացավ և ի´նչ ակնկալիքներ ունի։ Իսկ իրականությունը նույնն է՝ շրջափակում, սննդի և դեղորայքի սուր պակաս։

Ընդդիմությունը, որպես ինստիտուտ, նույնպես լռում է։ Որոշ անհատներ փորձում են ինչ-որ բան ձևակերպել, բայց դա ամեն դեպքում անհատական տեսակետ է, և որպես այդպիսին չի կարող տրամադրություններ ստեղծել կամ մեծ հասարակության համար քիչ թե շատ համոզիչ պատասխան լինել։

Արձագանք չկա նաև Արցախից, թեև, կարծում եմ, անպայման պետք է լիներ։

Տպավորություն է, թե ինչ-որ պայմանավորվածություն է վերջին պահին խախտվել է կամ գուցե ձեռք չէր բերվել ընդհանրապես, այդ պատճառով էլ որևէ փաստաթուղթ չծնվեց։

ՄԱԿ ԱԽ նիստը չի կարելի համարել տապալում և չի կարելի համարել ձեռքբերում։ Գնահատականը կախված է հետագա քայլերից. Հայաստանը և Արցախը կարող են գրագետ քայլերի դեպքում ապագայում ստանալ շահեկան զարգացում, և նույն կերպ՝ սխալների և ապաշնորհության պարագայում ստանալ վատ սցենարներ։

Լուրջ աշխատանք պիտի տարվեր հատկապես այսպես կոչված BRICS-ի երկրների հետ, սակայն առնվազն Բրազիլիայի տարօրինակ ելույթը ցույց տվեց, որ անգամ ավանդաբար պրոհայկական դիրքորոշում ունեցող երկիրն այս անգամ այլ կերպ է տրամադրված։

Մի հարց ես ինքս ունեմ. ինչո՞ւ Հայաստանը չէր աշխատել այլ պետությունների հետ՝ բարձրացնելու համար հումանիտար և քաղաքացիական անձանց տեղաշարժի նպատակներով օդային հաղորդակցության մեկնարկը Արցախի և արտաքին աշխարհի միջև։

Ավելի լավ պահ, ավելի լավ հարթակ օդային հաղորդակցության թեման սրելու համար դժվար է գտնել։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ