23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Աս­տու­ծո գո­յու­թյան հա­վաս­տի­քը մարդ­կու­թյան կրոննե­րով

Որ­քան հին է մարդ­կու­թյունը, այն­քան հին է Աս­տու­ծո գո­յու­թյան հայտ­նու­թյունը նո­րա մեջ. մարդ­կու­թյան հետ ա­ճել է և նո­րա գի­տու­թյունը, ըստ ո­րում, և այդ գի­տու­թյան ա­ռա­ջին զբաղ­մուն­քը նույնիսկ այդ հայտ­նու­թյունն է ե­ղել: Աս­տված է Աս­տված-ա­հա այն հայտ­նու­թյունը, որ հնչում է մարդ­կու­թյան մեջ, և ա­մե­նայն կրոնում կա այդ ճշմար­տու­թյան որևիցե հիմ­քը, ո­րով մար­դիկ կա­րող էին ըն­դու­նակ դառ­նալ Աս­տու­ծուն գտնե­լու: Այդ հայտ­նու­թյունը ավանդ­վում էր որդ­վոց որ­դի, և ավանդ­վածն էլ ներ­քին հիմ­քե­րով ամ­րա­նում էր, մնում ու հա­րա­տևում յուր զար­գաց­ման մեջ:

Հե­տևա­բար թե՛ այդ հայտ­նու­թյան հա­ռաջաց­րած հավատ­քը և թե՛ այդ հայտ­նու­թյան հե­տևանք­նե­րի ու­սում­նա­սի­րե­լու ձգտում­նե­րը տա­լիս են մեզ Աս­տու­ծո գո­յու­թյան ա­պա­ցու­ցու­թյան ար­տա­քին կող­մը: Նա­խըն­թաց հիմ­նա­կան բա­ցատ­րու­թյունից հետո հարկ է հառաջա­նում այս ար­տա­քին կող­մի վրա մի ա­ռան­ձին ու­շադ­րու­թյուն դարձ­նել և այդ եր­կու կե­տե­րը ամ­փոփ ներ­կա­յաց­նել:
Ըստ ո­րում, թող­նել հավատքն ու նո­րա բո­վան­դա­կու­թյունը մի­միայն սրտի զգա­ցո­ղու­թյան, խորթ հա­մա­րե­լով մար­դու բա­նա­կա­նու­թյունից, այդ նշա­նա­կում է ընկ­նել այն միա­կող­մա­նի ուղ­ղու­թյան մեջ, որ հայտ­նի է խորհր­դա­կա­նու­թյուն (միս­տի­կա­կա­նու­թյուն) ա­նու­նով: Ընդ­հա­կա­ռակն, ա­նու­շա­դիր թող­նել սրտի զգա­ցո­ղու­թյունը և մի­միայն բա­նա­կա­նու­թյան, մտքի վե­րա­ցա­կան ու ձևա­կան մտա­ծո­ղու­թյան նյութ դարձ­նել հավատ­քի էու­թյունն ու հիմ­քե­րը, այդ էլ նշա­նա­կում է գլո­րվել մի այլ միա­կող­մա­նիու­թյան մեջ, որ հայտ­նի է բա­նա­պաշ­տու­թյուն ա­նու­նով: Մեկ միա­կող­մա­նիու­թյունը ընկղ­մում է մար­դուն զգաց­մուն­քի, իսկ մյու­սը` ձևա­կան չոր ու ցա­մաք մտա­ծո­ղու­թյան աշ­խար­հը: Ուս­տի մեր դավա­նա­բա­նա­կան ըն­թաց­քը, խույս տա­լով եր­կու միա­կող­մա­նիու­թյունիցն էլ, հա­րա­կցում է մար­դու ներ­քին ի­մա­ցու­թյանց նաև ար­տա­քի­նի ու­սում­նա­սի­րու­թյունը: «Ե­կե­ղեց­ւոյ Աս­տու­ծոյ գործ այն է, զար­տա­քինսն ի­րօք ճշմար­տու­թեան (այ­սինքն` ի­րա­կա­նի ու­սում­նա­սի­րու­թյամբ) ա­ռանց Գրոց յան­դի­մա­նել, եւ զկար­ծեալսն ներ­քինս եւ ոչ ճշմար­տեալս` գրովք սրբովք յան­դի­մա­նել» (Եզ­նիկ, էջ 111):

Կրոնը ավե­լի հին է, քան թե մարդ­կա­յին պատ­մու­թյունը, այ­սինքն` մարդ­կու­թյան հայտ­նի չէ մի որևիցե անկ­րոն ժա­մա­նակ: Ե­ղել են գիտ­նա­կան­ներ, ո­րոնք այժ­մյան ա­մե­նա­հե­տին ժո­ղո­վուրդ­նե­րի կյանքն ևս ու­սում­նա­սի­րել են և գտել են, որ դո­քա ոչ միայն կրոնա­կան հա­յացք­նե­րից զուրկ չեն, այլ մին­չև ան­գամ դո­ցա նիստուկացն ու հո­գևոր հարս­տու­թյունք ո­րոշ քա­ղա­քակր­թու­թյան մնա­ցորդ­ներն են անկ­ման շրջա­նում: Բուն մտքով վայ­րե­նի ժո­ղո­վուրդ չկա մեր աշ­խար­հում: Ան­կյալ ժո­ղո­վուրդ­նե­րին այդ­պես ա­նվա­նե­ցին ան­խե­լա­հաս ճա­նա­պար­հորդ­նե­րը, ո­րոնց տե­ղե­կու­թյուն­նե­րը մո­լո­րեց­րին նաև գիտ­նա­կան­նե­րից ո­մանց, կար­ծել տա­լով, որ իբր թե վայ­րե­նի ժո­ղո­վուրդ­նե­րը կրոն չու­նին. սա­կայն այդ անս­տույգ հիմ­քե­րի վրա վաթ­սու­նա­կան թվե­րին կա­ռու­ցված ան­հաստատ եզ­րա­կա­ցու­թյունք ցնդվե­ցան նո­րա­նոր գիտ­նա­կան­նե­րի վե­րաստու­գու­թյամբ: Այժմ արդեն ճշտված է, որ այդ­պես վայ­րե­նի կո­չված ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ կան կրոնա­կան ու բա­րո­յա­կան բարձր գա­ղա­փար­ներ:

Աշ­խար­հա­ծո­վի կղզի­նե­րում ապ­րում են քա­ղա­քակր­թված ժո­ղո­վուրդ­ներ: Երկ­նավոր Աս­տու­ծո ա­նունն իսկ հայտ­նի է Ափ­րի­կեի բուն ժո­ղո­վուրդ­նե­րից շա­տե­րի մեջ: Եվ ինչ­պես որ Կի­կե­րոն, Սե­նե­կա և այլ հե­թա­նոս փի­լի­սո­փա­նե­րը ա­սում էին, թե կրոնը միայն մար­դուն տար­բե­րում է ա­նա­սու­նից, չկա մարդ ա­ռանց Աս­տու­ծո գա­ղա­փա­րի. պտտում ես աշ­խար­հը` գտնում ես քա­ղաք­ներ ա­ռանց պարս­պի, գիտ­նա­կան­ներ ա­ռանց օրեն­քի, ա­ռանց հարս­տու­թյան ու դրա­մի, սա­կայն երբեք չես գտնիլ մի քա­ղաք ա­ռանց աստված­նե­րի, ա­ռանց բագ­նի, ա­ղոթ­քի ու զո­հի, ա­ռանց երդ­ման ու բար­վո ձգտման. այն­պես էլ այժմ ընդ­հան­րա­ցած հա­մոզ­մունք է, որ չկա ժո­ղո­վուրդ ա­ռանց կրոնի:

Ըն­կած ժո­ղովր­դի կրոնա­կան կյան­քը պտտում է նա­խա­պա­շար­մուն­քի, սնո­տիա­պաշ­տու­թյան ու զա­նա­զան կա­խար­դու­թյանց մթնո­լոր­տում, ոչ ոք ցայժմ չկա­րո­ղա­ցավ գտնել մի ժո­ղո­վուրդ, որ կա­տա­րե­լա­պես զուրկ լի­նի նույնիսկ կրոնի այդ ստվե­րա­կան կող­մից: Կրոնի այդ ընդ­հան­րու­թյունը խոս­տո­վա­նում են հայտ­նի գիտ­նա­կանք, ինչ­պես Գեր­լանդ, Յ. Գ. Մյուլ­լեր, Մաքս Մյուլ­լեր, Պե­շել, Ա. դը Քատր­ֆաժ, Տայ­լոր և այլք: Մին­չև ան­գամ Լու­բո­կը, 20 տա­րի ա­ռաջ զար­գա­ցած կրոն սպա­սե­լով վայ­րե­նի երկր­նե­րում, խոս­տո­վա­նում է, որ կա­խար­դու­թյան հավա­տա­լը ընդ­հա­նուր է նո­ցա մեջ, ո­րի և կրոն նկա­տե­լով` չի կա­րե­լի ան­կրոն ժո­ղո­վուրդ գտնել:

Բայց դեռ բավա­կան չէ հա­մո­զվել, որ աշ­խար­հի բո­լոր ազ­գե­րը կրոնա­կան կյանք ու­նին, այս դեռևս ա­պա­ցույց չէ Աս­տու­ծո գո­յու­թյան, վասնզի պետք է նաև լու­ծել, թե ար­դյո՞ք մարդ­կու­թյան կրոնը մի որևիցե այլ պատ­ճա­ռից չէ հառաջա­ցել: Ե­թե իս­կա­պես մի այլ պատ­ճա­ռից և ոչ Աս­տու­ծո հայտ­նու­թյունից լի­նի կրոնի հառաջա­ցու­մը, մենք, ան­շուշտ, կգտնենք մի այդ­պի­սի պատ­ճառ և կհաստա­տենք այդ: Սա­կայն որ­տե՞ղ ո­րո­նենք այդ պատ­ճա­ռը. այ­սինքն` ե­թե կա մի այդ­պի­սի պատ­ճառ` կա՛մ ար­տա­քին կլի­նի և կա՛մ ներ­քին:

Արդյոք ո­րո՞նք կա­րող են լի­նել ար­տա­քին պատ­ճառ:

Ո­մանք ա­սում են, թե պե­տու­թյունն է կրոն հնա­րել` ժո­ղո­վուրդ կա­ռա­վա­րե­լու հա­մար: Այդ չի կա­րող լի­նել, զի մենք գի­տենք, որ ժո­ղովր­դոց մեջ միշտ կրոնը պե­տու­թյունից բարձր է հա­մա­րվել: Քա­հա­նա­նե­րի հնա­րա­ծը չէ, վասնզի քա­հա­նա­նե­րը ե­րևան են ե­կել հին կրոնի պատ­ճա­ռով: Կրոնը ըն­տա­նի­քից էլ չէ ծա­գած, վասնզի անկ­րոն ըն­տա­նե­կան կյանք չէ ե­ղած, որ ըն­տա­նի­քը կրոնի պատ­ճառ ե­ղած լի­նի: Այլև որևիցե բռնա­կալ չէր կա­րող կրոն ստեղ­ծել յուր աշ­խար­հա­կա­լու­թյան հա­մար, զի բռնա­կալ­նե­րը կրոնի վրա են հենվել յուրյանց տի­րա­պե­տու­թյան մեջ, ա­պա թե ոչ` ինչ­պե՞ս կա­րող էին նա­խա­պես կրոնը տա­րա­ծել այն երկր­նե­րում, որ­տեղ դեռևս տեր ճա­նա­չվելու պետք ու­նեին:

Ո­մանք կրոնի պատ­ճառ են հա­մա­րում ոչ թե մար­դուն ու մարդ­կա­յին հաստա­տու­թյունք, այլ` եր­կիրն ու նո­րա հան­գա­մանք­նե­րը: Բայց մենք գի­տենք, որ ոչ թե կյան­քի հան­գա­մանք­ներն են կրոն հառաջ բե­րել, այլ կրոնն է ձևա­կեր­պվել յուրա­քան­չյուր ժո­ղովր­դի կյան­քի հան­գա­մանք­նե­րի հա­մե­մատ: Վախն էլ պատ­ճառ չէ, զի վա­խից մար­դը կհիշեր Աս­տու­ծուն, ե­թե արդեն ճա­նա­չում լի­ներ նո­րան, իսկ բնու­թյան ար­կած­նե­րի մեջ նա միայն ա­պա­ցույց­ներ է գտնում յուր ճա­նա­չած Աս­տու­ծո գո­յու­թյան: Մա­հվան վա­խից էլ չէ կրոնը, զի մարդ, ճա­նա­չե­լով Աս­տու­ծուն, ո­րո­նում է նո­րա հո­վա­նին և այդ հայ­րա­կան հո­վա­նու տակ սո­վո­րում է պա­տվել ու հար­գել յուր մարմ­նավոր հայ­րե­րին ու նախ­նյաց: Ա­ռանց Աս­տու­ծո հայ­րու­թյան ոչ մի մարմ­նավոր հայր ու բա­րե­րար չի կա­րող ե­րախ­տյաց հար­գան­քի ար­ժա­նա­նալ: Ե­թե մար­դը չճա­նա­չեր Աս­տու­ծուն ու նո­րա գա­ղա­փա­րը չու­նե­նար, երբեք ո՛չ կա­րող էր նո­րա հո­վա­նին ո­րո­նել, ո՛չ նորան պաշ­տել ու ծա­ռա­յել և ո՛չ էլ կյան­քի ան­կյալ ու մո­լար ըն­թաց­քի մեջ նո­րա պա­տվից բա­ժին հա­նել ան­ցավոր բարձ­րա­դիր ան­ձանց հա­մար:

Բայց ար­դյո՞ք ներ­քին պատ­ճառ­ներ չեն կա­րող լի­նել Աս­տու­ծո գա­ղա­փա­րի ծագ­ման: Ո­մանք, հո­գե­բա­նորեն դա­տե­լով, զգաց­մունքն են ա­ռա­ջին պատ­ճառ հա­մա­րում, որ, իբր թե միա­նա­լով ե­րևա­կա­յու­թյան ու պատ­կե­րաց­ման հետ, յուր ծփանք­նե­րին գո­հա­ցում է տա­լիս զա­նա­զան խաբ­կանք­նե­րով: Սա­կայն մի՞թե կա­րե­լի է ըն­դու­նել խաբ­կան­քի գո­յու­թյունը մի այդ­պի­սի էա­կան հար­ցում. մի՞թե կա­րե­լի է են­թադ­րել, որ մարդ­կու­թյունը խա­բվի, մարդ գոհ մնա խաբ­կան­քով և ինք­նահ­նար մտա­պատ­կեր­նե­րով մի այդ­պի­սի կեն­սա­կան խնդրում: Խաբ­կան­քից կհառաջա­նա կեղծ կրոն և ոչ իս­կա­կան կրոն: Ե­րևա­կա­յու­թյան ծնուն­դը տես­նում ենք ե­րե­խա­յու­թյան ժա­մա­նակ, ո­րոնք հետո թող­նում ենք, մինչ­դեռ ա­մե­նա­լու­սավո­րված ազ­գե­րը ա­մե­նից լավ հավա­տա­ցող­ներն են:

Եվ ի­րա՜վ. ման­կու­թյունից մարդ ձգտում է ի­մա­նալ ամեն բա­նի ուս­տի՞ն, ո՞ւրը, ին­չո՞ւն և ինչ­պե՞սը, ա­մե­նայն պատ­ճառ չէ գտնում, ո­րո­նե­լով նա հաս­նում է այն բարձր էա­կին, ո­րին ճա­նա­չում է բո­լոր ե­րևույթ­նե­րի պատ­ճառ: Եր­բեմն նա ընկ­նում է ա­ռաս­պե­լա­բա­նու­թյան մեջ, ո­րում իս­կա­պես այդ պա­հան­ջը ա­նո­րոշ է մնում, և այդ գաղտ­նի­քը` չլու­ծված, զի ինչ­պե՞ս կա­րող է մարդ լու­ծել պատ­ճա­ռա­կա­նու­թյան գաղտ­նի­քը, ե­թե նո­րան հայտ­նված չլի­ներ Աս­տու­ծո գա­ղա­փա­րը: Կրոնա­կան մտա­ծո­ղու­թյունը ժո­ղովր­դա­կան բնա­զան­ցու­թյուն է, ո­րով ժո­ղո­վուր­դը ձգտում է տե­սա­նե­լի աշ­խար­հի և յուրյան հայտ­նի Աս­տու­ծուն մեջ գտած կամ հար­ցա­սի­րած գաղտ­նի­քը լու­ծել: Այդ ձգտումն է ներ­կա­յաց­նում ա­ռաս­պե­լա­բա­նու­թյան մեջ: Այդ բնա­զան­ցու­թյան մեջ մար­մին­ներն իսկ ե­րևում են մար­դուն ո­գևո­րված, իսկ այդ այդ­պես չէր լի­նիլ, ե­թե մարդ ին­քը հո­գի չու­նե­նար և բա­ցար­ձակ հո­գու բա­ցար­ձակ զորու­թյան մա­սին գա­ղա­փար ստա­ցած չլի­ներ: Աշ­խար­հը Աս­տու­ծո ստեղ­ծա­ծը չէր հա­մա­րվիլ, ե­թե հո­գևո­րը չճա­նա­չվեր իբ­րև ա­մե­նա­բարձ­րը:

Տես­նելով, որ այդ վե­րո­հիշյալ պատ­ճա­ռը ան­կա­յուն է, ո­մանք ու­զում են մի­միայն միտ­քը կրոնի պատ­ճառ հա­մա­րել: Ե­թե այդ այդ­պես է, պետք է միտ­քը կամ աշ­խար­հի վրա ձեռք բե­րած հա­յե­ցո­ղու­թյամբ և կամ ա­ռաս­պե­լա­բա­նու­թյամբ կրոն ծնած լի­նի. մինչ­դեռ աշ­խար­հա­յե­ցո­ղու­թյունը պատ­ճառ չէ կրոնի, վասնզի կրոնը ոչ բնու­թյան աստվա­ծա­ցու­մով և ոչ էլ տիե­զեր­քի վրա դա­տե­լով է հառաջ ե­կել. ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունն էլ պատ­ճառ չէ, զի ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունը կրոնի մո­լո­րումն է, ո­րով մարդ փոր­ձել է Աս­տու­ծո կյան­քը մար­դու նմա­նու­թյամբ ներ­կա­յաց­նել` նո­րա գաղտ­նի­քը լու­ծե­լու հա­մար: Մարդ որ­քան էլ հե­տա­զո­տեց, յուր հար­ցա­սի­րու­թյան գո­հա­ցու­մը կամ պա­տաս­խա­նը հավատ­քի մեջ գտավ, որ ա­մե­նա­հինն է և ա­մե­նա­վեր­ջի­նը. ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունը կո­րավ, իսկ կրոնը մնաց նույնիսկ ա­մե­նա­լու­սավո­րված ազ­գաց մեջ:

Ու­րեմն կրոնը լոկ մտքից չէ. բա­րո­յա­կա­նու­թյունը մեծ դեր է խա­ղում նո­րա մեջ. բա­րո­յա­կան ու կրոնա­կան ան­կու­մը ե­ղել է նույնիսկ ա­մե­նա­գի­տուն հա­մա­րված ժա­մա­նակ­նե­րում: Ե­թե լոկ միտ­քը լի­ներ մար­դուն կրոնի են­թար­կած, այն ժա­մա­նակ երբ ժո­ղո­վուր­դը փո­խում էր յուր աշ­խար­հա­յե­ցո­ղու­թյունը, պետք է ընկ­ներ և նո­րա կրոնը, որ երբեք ե­ղած չէ: Հավատ­քը լոկ մտքից չէ ծա­գում. չէ՞ որ «զյի­մարս աշ­խար­հիս ընտ­րեաց Աս­տուած, զի յա­մօթ ա­րաս­ցէ զի­մաստունս» (Ա Կորնթ., Ա 27):

Կրոնը կա­պված է մար­դու ամ­բողջ հո­գու և ոչ թե նո­րա մի կա­րո­ղու­թյան հետ, և ե­թե կա­մե­նանք մի որևիցե սոս­կա­կան պատ­ճառ գտնել կրոնի ծագ­ման, կսխա­լվինք, վասն­զի բո­լոր կրոն­նե­րի էու­թյունն է այն ձգտու­մը, ո­րով աշ­խա­տում են ի վե­րուստ հայտնված և յուրա­քան­չյուրի հո­գու մեջ վար­սված ան­հա­սա­նե­լի գա­ղա­փարն ի­մա­նալ: Այդ ձգտումն է, որ ընդ­հան­րա­պես կոչ­վում է սեր դեպի Աս­տված:

Կրոնի ծնո­ղը Աս­տու­ծո հայտ­նու­թյունն է, իսկ նո­րա հիմ­քը Աս­տու­ծուց կա­խյալ ու ստեղ­ծված լի­նե­լու զգաց­մունքն է և աստ­վա­ծա­յին օգ­նու­թյան կա­րոտու­թյունը. «Ծա­նե­րուք, զի նա է Տէր Աս­տուած մեր: Նա ա­րար զմեզ եւ ոչ մեք էաք, մեք ժո­ղո­վուրդք եւ խաշն ա­րօ­տի նո­րա» (Սաղմ., ՂԹ 3. Ես., ԽԳ 1): Բնու­թյան մեջ գի­տակ­ցում ենք մեր թու­լու­թյան, դի­մում ենք դեպի Աս­տված և կա­մե­նում ենք հավա­տալ նո­րան, որ ամեն ինչ հնա­զան­դեց­նում է մեզ: Մար­դու հաղթա­նա­կը բնու­թյան վրա` նո­րա բա­րո­յա­կան հնա­զան­դու­թյունն է Աս­տու­ծո ա­ռաջ: Այս զգաց­մուն­քը` գի­տակ­ցու­թյունն ու կա­մե­ցո­ղու­թյունը, զորա­նում է չա­րի­քի ծան­րա­նա­լուց և մեր մե­ղաց դառ­նու­թյունից: Այդ ամենի գի­տակ­ցու­թյունը ծա­գում է մար­դու խղճմտան­քից, ներ­քին և ար­տա­քին մար­դու կռվից: Խղճմտան­քը վճռա­հա­տում է այդ կռիվը, ձայն տա­լով, որ պետք է դի­մենք դեպի բա­ցար­ձակ ճշմար­տու­թյունը մեզ հայտ­նող Աս­տվա­ծը, ո­րի տվա­ծը, ըստ ա­մե­նայ­նի, մեզ հա­մար ե­րաշ­խավո­րված է:

Ա­մեն մի ժո­ղո­վուրդ, ստա­ցած լի­նե­լով Աս­տու­ծո գո­յու­թյան ու բա­րյաց հայտ­նու­թյունը, կա­րող է հե­տա­դի­մել յուր հաս­կա­ցո­ղու­թյամբ, ընկ­նել կեն­սա­կան հան­գա­մանք­նե­րի փոր­ձու­թյան մեջ, յուր չփոր­ձած մո­լար ճա­նա­պարհ­նե­րում ո­րո­նել ին­քյան հայտ­նի ճշմար­տու­թյուն­նե­րը, սա­կայն վերս­տին այդ փոր­ձու­թյանց գի­տակ­ցու­թյան գալ, որ մի­միայն Աս­տվածն է Աս­տվա­ծը, և ա­մե­նայն ճշմար­տու­թյուն ու բա­րիք մի­միայն նո­րա­նից է:

Այս մի օրենք է ոչ միայն կրոնում, այլև` պատ­մա­կան կյան­քում. միշտ նախ հան­ճարն է լի­նում, որ զարկ է տա­լիս ազ­գի հառաջա­դի­մու­թյան, և ոչ թե հառաջա­դի­մու­թյունն է հան­ճար հառաջաց­նում. բարձ­րից ընկ­նե­լով է հառաջ գա­լիս ցած­րը: Այս­պես և քրիս­տո­նեու­թյունը բարձ­րու­թյամբ գրավեց ազ­գե­րին: Բայց և այն­պես` որ­քան էլ մի ժո­ղո­վուրդ ընկ­նում է յուր բարձ­րու­թյունից, յուր քա­ղա­քակր­թու­թյունից, նա երբեք չէ հաս­նում կեն­դա­նա­կան վի­ճա­կին, նա միշտ ո­րո­շում է ին­քյան յուր շրջա­պա­տող կեն­դա­նի­նե­րից: Նա միշտ ու­նի խիղճ, կա­րեկ­ցու­թյուն, ա­ղոթք, մե­ռե­լի հա­մար` հոգս, հան­դեր­ձյալ կյան­քի զգա­ցո­ղու­թյուն, մեղ­քի ճա­նա­չո­ղու­թյուն և այլն որևիցե կեր­պով և աստի­ճա­նով, ո­րոն­ցից կա­տա­րե­լա­պես զուրկ է կեն­դա­նին: Կեն­դա­նյաց ըն­կե­րա­կան ձգտումն էլ սե­ռա­կան պա­հան­ջի և ինք­նա­պահ­պա­նու­թյան մեջ է սահ­մա­նա­փա­կված, ո­րոնց վե­րա­նա­լո­վը վե­րա­նում է և այդ ձգտու­մը. այդ արդեն կրոնա­կան չէ և ոչ մի նմա­նու­թյուն չու­նի մար­դու ըն­կե­րա­կան ձգտման հետ:

Արդ` կրոնը պատ­մա­կան զար­գաց­մամբ չէ ծա­գած, կեն­սա­կան պա­հանջ­նե­րից և աշ­խար­հա­յին պատ­ճառ­նե­րից չէ հառաջ ե­կած, այլ աստվա­ծա­յին տուրք է, որ ան­բա­ժան է մար­դու էու­թյունից: Կրոնի մեջ կա թե՛ ներ­քին տրա­մադ­րու­թյուն և թե՛ աստվա­ծա­յին ներ­գոր­ծու­թյուն, սա­կայն եր­կուսն էլ Աս­տու­ծուց­ն է: Բնա­կան կոչ­ված կրոնը նո­րա­բող­բոջ կրոն չէ, այլ բարձ­րից ըն­կած կրոն է, կրոնի բա­ցա­սու­թյունն է և մո­լո­րու­թյունն է: Մար­դու միտ­քը եր­բեմն մո­լոր­վում է` չդի­մա­նա­լով կյան­քի փոր­ձանք­նե­րին. նա սկսում է յուր ուժով ձգտել վերս­տին դեպի բարձ­րու­թյուն, զգում է յուր տկա­րու­թյունը և վերս­տին նվիր­վում է Աս­տու­ծո. հավատ­քը մտքի պսակն է:

Կրոնը ոչ լոկ բարձր ճշմար­տու­թյուն­ներ է տա­լիս, ոչ լոկ բա­րո­յա­կա­նու­թյուն, ոչ լոկ ճա­նա­չո­ղու­թյուն և ոչ լոկ կախ­ման զգա­ցո­ղու­թյուն, այլ նա պար­փա­կում է յուր մեջ մար­դու ներ­քին աշ­խար­հի այն բո­լոր հարս­տու­թյունք, ո­րոնք բախ­տավո­րեց­նում են նո­րան և տա­նում դեպի աստվա­ծա­յին բա­րյաց վա­յե­լու­մը: Ուստիև կրոնը ան­բա­ժան է մար­դուց. մար­դու բա­նա­կա­նու­թյան ար­տա­հայտու­թյունը լե­զուն է, էու­թյան հիմ­քը` աստվա­ծա­ճա­նա­չու­թյունը. լե­զուն և աստվա­ծա­ճա­նա­չու­թյունը մարդ­կու­թյան սկիզբն են և նո­րա հետ հին: Մար­դու հո­գևոր, բա­նա­կան կյան­քի սկիզ­բը Աս­տու­ծո գո­յու­թյան գի­տակ­ցու­թյունն է:

Բո­լոր կրոն­նե­րի մեջ հիմ­նա­կան գա­ղա­փար­նե­րը միևնույն են և միևնույն են ե­ղել ա­մե­նայն ժա­մա­նակ: Բո­լոր կրոն­նե­րի մեջ հառաջ են գա­լիս միևնույն հիմ­նա­կան հար­ցե­րը, ո­րոնց լուծ­ման հա­մար մար­դիկ աշ­խա­տել են օգ­նու­թյուն գտնել հավատ­քից: Աս­տու­ծո հայտ­նու­թյունը ամեն տեղ լույս է սփռել, սա­կայն ժո­ղովր­դոց մո­լոր ճա­նա­չո­ղու­թյունն ու մո­լո­րված կամ­քը խե­ղա­թյուրել է այդ լույսի շո­ղե­րը:

Բայց որ­քան էլ լույսի շո­ղե­րը խե­ղա­թյուրվել են, այ­նով հան­դերձ լու­սավոր ճշմար­տու­թյանց հետ­քե­րը անն­կա­տե­լի չեն մնա­ցել ա­մեն­քի մեջ: Բար­վո և լավա­գույնի զգա­ցո­ղու­թյունն ու կա­մե­ցո­ղու­թյունը, աստվա­ծա­յին նա­խախ­նա­մու­թյան զգա­ցու­մը, Աս­տու­ծո գո­յու­թյան ու­շադ­րու­թյունը, մա­նավանդ Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյան ջերմ փա­փա­գը նկա­տե­լի է ամեն տեղ, ամեն կրոնի և ամեն ժո­ղովր­դի մեջ պարզ կամ բարդ, ո­րոշ կամ ա­ղոտ մտա­պատ­կեր­նե­րով ու հաս­կա­ցո­ղու­թյամբ: Դի­մե­լով պատ­մու­թյան օգ­նու­թյան կամ թե աշ­խար­հի ներ­կա կյան­քի ու­սում­նա­սի­րու­թյան` միշտ կնկա­տենք, որ ազ­գե­րի կրոնա­կան վի­ճա­կը, էա­պես հա­մա­պա­տաս­խա­նե­լով կրոնի գա­ղա­փա­րին, մի­միայն ար­տա­քուստ կամ յուր կեր­պով ու կեր­պավո­րու­թյամբ է զար­գա­ցել յուր ժո­ղովր­դի հո­գևոր հառաջա­դի­մու­թյան հա­մե­մատ:

Ընդ­հա­նուր պատ­մա­կան օրենք է, որ յուրա­քան­չյուր ազ­գի հառաջա­դի­մու­թյան ար­դյունք­նե­րը բեղմ­նավոր­վում են` մի­միայն նո­րա հո­գևոր զար­գաց­ման հե­տևե­լով: Եվ կրոնն էլ, ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյուն լի­նե­լով մար­դու և Աս­տու­ծո մեջ, այն­քան զար­գա­նում է և հա­մա­պա­տաս­խա­նում յուր գա­ղա­փա­րին, որ­քան մար­դու ներ­քին և ար­տա­քին կյան­քը բա­րե­կարգ­վում է և ներ­դաշ­նա­կու­թյան մեջ մտնում կրոնի ճշմա­րիտ բո­վան­դա­կու­թյան հետ: Հե­տևա­բար կրոնը իբ­րև հա­ղոր­դակ­ցու­թյուն Աս­տու­ծո հետ էա­պես նույն է սկզբից մին­չև այժմ, մինչ­դեռ յուր ի­րա­կա­նա­ցու­մը ստա­նում է` զար­գա­նա­լով ու ծավա­լվելով մար­դու և նո­րա կյան­քի մեջ պատ­մա­կա­նա­պես: Որ­քան ըն­դար­ձակ է մար­դու ներ­քին աշ­խար­հը, այն­քան ծավալ­վում, ճա­ռա­գայթ­վում է և կրոնը, ըստ ո­րում, և որ­քան ըն­դար­ձակ­վում է մար­դու կյան­քը, այն­քան բազ­մա­պա­տիկ կեր­պով է գտնում յուր կեն­դա­նա­ցու­մը նո­րա ներ­քին աշ­խար­հի և ա­պա կրոնի լու­սաղ­բյուրի մեջ:

Այս­տե­ղից պարզ հե­տևում է, որ կրոնը պատ­մա­կա­նա­պես ու­նի յուր զար­գա­ցու­մը, հառաջա­դի­մու­թյունը և ի­րա­կա­նա­ցու­մը: Այդ զար­գա­ցու­մը ու­նի յուր դրա­կան ու բա­ցա­սա­կան ըն­թաց­քը: Դրա­կան ըն­թաց­քը տե­ղի է ու­նե­ցել այն­տեղ, որ­տեղ Աս­տու­ծո և մար­դու մի­ջի հա­ղոր­դակ­ցու­թյունը իբ­րև մի ա­մուր ա­ռանցք մի ո­րոշ ազ­գի կյան­քի էու­թյունն է կազ­մել և այդ ազ­գին դարձ­րել Աս­տու­ծո ընտ­րյալը: Այդ ե­ղել է հրեից մեջ, ո­րոնք գտնվել են Աս­տու­ծո հատուկ հայտ­նու­թյան զբաղ­մուն­քի և անձ­նվի­րու­թյան շրջա­նում, ուստիև մե­ղաց գի­տակ­ցու­թյան մի օ­րի­նա­կան հառա­ջա­դի­մու­թյամբ դեպի կա­տա­րե­լու­թյուն դի­մել:

Մինչ­դեռ Աս­տու­ծո ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյունից շե­ղվող և աստվա­ծա­յին հատուկ հայտ­նու­թյունից խու­սա­փած մարդ­կու­թյունը մտել է բա­ցա­սա­կան ըն­թաց­քի մեջ և մի­միայն յուր ներ­քին և ար­տա­քին կյան­քով զբա­ղվել ինք­նա­հու­սու­թյամբ: Սո­քա ձգտել են լոկ աշ­խար­հա­յին եր­ջան­կու­թյուն վա­յե­լել սե­փա­կան վստա­հու­թյամբ և յուրյանց ներ­քին, հո­գևոր կյան­քի պա­հանջ­նե­րին գո­հա­ցու­մը այն­տեղ ո­րո­նել ու գտած լի­նել կար­ծել, որ­տեղ լի­նել չի կա­րող, քա­նի որ այն­տեղ չէ Աս­տու­ծո ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյունն ու հա­ղոր­դակ­ցու­թյան ճա­նա­պար­հը:

Նո­ցա ճա­նա­պար­հը բա­ցա­սա­կան ճա­նա­պարհ է, ո­րով ըն­թա­ցող զար­գա­ցումն ու հառաջա­դի­մու­թյունն այն­քան պետք է շա­րու­նա­կվի, ըստ յուրա­քան­չյուր ազ­գի պատ­մա­կան զար­գաց­ման, մին­չև որ հաս­նի բա­ցա­սա­կա­նի կա­տա­րե­լա­գոր­ծու­թյան: Իսկ այդ բա­ցա­սա­կան կա­տա­րե­լա­գոր­ծու­թյան հե­տևանքն է փոր­ձա­ծից և ակն­կա­լա­ծից հուսա­հա­տու­թյուն, ճգնա­ժամ և ու­րեմն դարձ դեպի Աս­տված հա­կա­դիր դրա­կան ճա­նա­պար­հով: Ըստ ո­րում, հե­թա­նոս աշ­խար­հը, յուր բա­ցա­սա­կան կրոնով աշ­խար­հի և Աստուծո գա­ղա­փա­րի մեջ ծփա­լով, բար­վո և չա­րի հա­կադ­րու­թյամբ տա­րու­բե­րվելով և մե­ղաց ան­գի­տակ­ցու­թյան և օրեն­քի ծան­րու­թյան տակ տքնե­լով, ա­ռավել և ա­ռավել երկ­պա­ռակ­վում է, եր­կվու­թյան մեջ տա­տա­նվելով, և վերջ ի վերջո պետք է առ Քրիս­տոս դի­մե խա­ղա­ղու­թյուն ձեռք բե­րե­լու հա­մար (հա­մե­մա­տել Բ Կորնթ., Ե 15, 19), զի մի­միայն Աս­տու­ծով կա­րող կլի­նին աշ­խար­հի տերը դառ­նալ:

Հին հե­թա­նոս աշ­խար­հի մի մա­սը, հաս­նե­լով յուր բա­ցա­սա­կան ճա­նա­պար­հի ծայ­րին, ստա­ցել է յուր կա­տա­րու­մը քրիս­տո­նեու­թյան մեջ. իսկ այժ­մյան հե­թա­նոս աշ­խարհն էլ, ըն­թա­նա­լով յուր բա­ցա­սա­կան ճա­նա­պար­հը, մաս առ մաս, ըստ յուր մա­սե­րի` պատ­մա­կան զար­գաց­ման, մոտե­նում է յուր ճա­նա­պար­հի վախ­ճա­նին: Դո­ցա­նից նո­քա են ավե­լի մոտիկ յուրյանց ըն­թաց­քի լուծ­ման, ո­րոնք քա­ղա­քակր­թու­թյան բարձր մի­ջոց­նե­րի գոր­ծադ­րու­թյան են հա­սել, ինչ­պես է գրա­կան օրեն­քը:

Բա­ցա­սա­կան կրոնի այդ բարձ­րու­թյան հա­սել են յոթը կրոն­ներ. – բրահ­մա­նա­կանք ու բուդ­դա­յա­կանք (հնդիկք), կոնգ­ձեա­կանք ու լավո­ձեա­կանք (չի­նե­րը), այժ­մյան հրեայք, ղու­րա­նա­կանք ու զրա­դաշ­տա­կանք: Եվ ե­թե հիշենք, որ հին հույներն ու հռով­մա­յե­ցիք, բարձր քա­ղա­քա­կրթու­թյան հաս­նե­լով, նախքան յուրյանց բա­ցա­սա­կան կրոնի գրա­կան կա­նո­նա­կա­նու­թյան մեջ վե­րա­ծե­լը լքվելով, մտան ճշմա­րիտ Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյան կամ քրիս­տո­նեու­թյան մեջ, և հա­մե­մա­տենք այժ­մյան բա­ցա­սա­կան բարձ­րու­թյան մոտե­ցած կրոն­նե­րի հետ, հայտ­նա­պես կտես­նենք, որ մի ազ­գի ճշմա­րիտ աստ­վա­ծա­պաշտ դառ­նա­լուն հա­մար անհ­րա­ժեշտ է ճշմա­րիտ լու­սավո­րու­թյան ու քա­ղա­քակր­թու­թյան ըն­դու­նա­կու­թյուն:

Իսկ ե­թե քա­ղա­քակր­թու­թյան մեջ հզորա­պես թևա­կո­խող ժոո­վուրդ­ներ են լի­նում, ո­րոնք դեռ հարա­տևում են յուրյանց կրոնի բա­ցա­սա­կան ըն­թաց­քի վրա, այ­դոր ևս նպաստում են բա­ցա­ռիկ ու ժա­մա­նա­կավոր հան­գա­մանք­ներ. ինչ­պես են, զորօրինակ, քրիս­տո­նյա աշ­խար­հում բա­ցա­սա­կան ճա­նա­պար­հի ար­դյունք­նե­րը թով­մա­յա­բար ան­ձամբ փոր­ձող գիտ­նա­կա­նաց ուղ­ղու­թյունն ու քա­րո­զու­թյունը:

Սա­կայն ընդ­հան­րա­պես դար­ձյալ ա­նու­րա­նա­լի է, որ քա­ղա­քակր­թու­թյան ու լու­սավո­րու­թյան ըն­դու­նակ­նե­րի վրա է իջ­նում քրիս­տո­նեու­թյան լույսը: Այդ ե­րևում է նույնիսկ երկ­րագն­դի բնակ­չաց վի­ճա­կագ­րու­թյունից, ըստ ո­րում` 1440 մի­լիոն ժո­ղովր­դից հա­զիվ 440 մի­լիոնն է քրիս­տո­նեա­կան լույսով վա­յե­լում քա­ղա­քակր­թու­թյան բար­գավա­ճու­մը, մինչ­դեռ 1000 մի­լիո­նը դեռևս շա­րու­նա­կում է տքնել ու խար­խա­փել խավա­րի ճան­կե­րի ու ճի­րան­նե­րի մեջ:

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ