12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հակակոռուպցիոն դատարանների բուրգը «ստալինյան տռոյկա» է. դրանք Նիկոլին սպասարկելու դատարաններ են. Աթանեսյան

Հակակոռուպցիոն դատարանների բուրգը «ստալինյան տռոյկա» է, դրանք Նիկոլին սպասարկելու դատարաններ են, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Նիկոլի, նրա ընտանիքի անդամների, մտերիմների ցանկությունները կռահելու և դրանք սպասարկելու դատարաններ են դրանք։ Այսպիսի անպատիվ դեր են վերցրել բոլոր այդ մարդիկ, որոնք աշխատում են այդ բուրգում։ Դա տարածված երևույթ է՝ նորություն չէ, ստեղծել են, վայելում են։ Մի նրբություն էլ ասեմ․ մեր օրենսդրությունը պարզապես արգելում է Հակակոռուպցիոն դատարանին քննել կալանքի գործեր։ Իմ որոշ դատավոր ընկերների հետ մասնավոր զրույցներում հարցնում եմ, թե ոնց են անում, իրավունք չունեն։ Իրենք էլ ասում են՝ իրավունք չունեն, բայց ոնց որ «ադաթ են սարքել»։ Կարեն Անդրեասյանը Նոր տարուց հետո որոշեց, որ Հակակոռուպցիոն դատարանը կարող է քննել կալանքներ, հիմար որոշում կայացվեց և այդ դատավորներն իրավունք չունենալով քննել այդ ամենը, մարդ են կալանավորում։

Տխուր է այն հասարակության ճակատագիրը, որը ծնում է նման մարդկանց։ Դու դատավոր ես, գիտես, որ դրա իրավունքը չունես, դու ինչի՞ ես մարդուն ազատությունից զրկում, ո՞վ ես դու։ Հասկացանք, որ Նիկոլի դուրը գալիս ես, որ մեկ սրիկայության դիմաց քո 50 ապօրինությունների վրա աչք կփակեն, կդզվես։ Բայց մի՞թե դա է կյանքի իմաստը։ Եթե այո՛, ապա շատ նորմալ է, որ Նիկոլ վարչապետ ունենք», – ասաց փաստաբանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ