07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ո՞վ կամ ովքե՞ր են լցնելու այդ վակուումը. 168 ժամ

«168 ժամի» խմբագրական գրված է.

«Ոչ իշխանական քաղաքական ուժերի եռյակ, ըստ էության, այլևս գոյություն չունի: Երեկ Ազատության հրապարակում այդ մասին հայտարարեց նաև Եռյակի անդամ կուսակցություններից մեկի՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եռյակի մյուս անդամները՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, դեռևս պաշտոնապես նման հայտարարություն չեն արել, բայց խնդիրը, հասկանալի է, այդ մասին հայտարարել կամ չհայտարարելը չէ: Եռյակը դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ, որին հետևեց դրանից ընդամենը երկու օր առաջ որպես Եռյակի կողմից ամենահուժկու միջոցառում ներկայացվող՝ փետրվարի 20-ի հանրահավաքից հրաժարումը: Մինչև վերջին հայտնի իրադարձությունները ոչ իշխանական ուժերի Եռյակը ներկայանում էր՝ որպես հայաստանյան քաղաքական գործընթացների լոկոմոտիվ:

Նոր իրավիճակում, սակայն, այդ լոկոմոտիվն այլևս «չի աշխատում»։ Ակնհայտ է, որ անցած մեկ շաբաթվա իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքում առաջացել է վակուում: Ո՞վ կամ ովքե՞ր են լցնելու այդ վակուումը»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ