28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ինչու Աշոտյանից ավելի լավ ու ավելի արդյունավետ ո՞վ էր պայթեցնում սրանց հակապետական, տգետ քաղաքականության փուչիկը. Շարմազանով (Տեսանյութ)

Կապիտուլյանտների ռեժիմն ունի երկու փեշակ, դրանցից մեկն օդում շոուներ անելն է, մյուսը թուրքերի ու ադրբեջանցիների հետ քիրվայություն անելն է, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը։

«Ինչո՞վ է վտանգավոր Արմեն Աշոտյանը․ ինչու Աշոտյանից ավելի լավ ու ավելի արդյունավետ ո՞վ էր պայթեցնում սրանց հակապետական, տգետ քաղաքականության փուչիկը», – ասաց Շարմազանովը։

Նա նշեց, թե իշխանության հակահայկական մի շարք փաստերի մասին առաջինն Արմեն Աշոտյանն է խոսել, հենց դրանով էլ վտանգ է ներկայացնում իշխանությունների համար։

«Ընդդիմադիր ազգային դաշտում Արմենն ամենաարդյունավետ գործիչներից է, եթե ոչ՝ ամենաարդյունավետը», – ասաց Շարմազանովը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ