17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը ցավում է ԲՀԿ-ի համար/վիդեո/

«Մեր ժողովուրդը պարզ արդարություն է ուզում, ժողովուրդը չի ուզում ոչ քաղաքական, ոչ շարքային խաղեր»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Սերժ Ազատի Սարգսյանը պետք է հրաժարական տա՝ հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, հանուն իր թոռնիկների, և դա խնդելու բան չի, պահանջելու խնդիր է: Մեզ համար ամենակարևորը ցանկացած կողմի որևէ ձևաչափի՝ եռյակի, հնգյակի, տասնյակի հաղթանակի, դա ժողովուրդն է, առանց ժողովրդի չկա հաղթանակ»,-նշեց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ այն հաշտեցումը, որի մասին վերջերս հայտնի դարձավ, քաղաքական լեգիտիմությունից դուրս է, իրավակարգությունից դուրս է: «Այսօր շատ էինք ուզում լինել մեր գործընկերների հետ՝ պարոն Ծառուկյանի, պարոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ, ԲՀԿ, ինչու չէ «Դաշնակցության», Սեֆիլյան, ազատամարտիկներ, եթե միասին լինեինք, կլիներ նոր Հայաստան, սակայն ինչ-որ մեկը չուզեցավ»: Նա շեշտեց, որ «Ժառանգությունն» անկախ, ազատ, ինքնիշխան Հայաստանին նվիրված կուսակցություն է, և թող ուրիշները կուսակցախաղ տանեն հայ ժողովրդի հետ: 

Հովհաննիսյանն ասաց, որ անցած կիրակին իր համար հրաշալի օր էր, այդ օրը հանդիպել էր եռյակի լիդերների հետ: «Իմ մոտ չարություն չկա, բայց հրաշալի օր  էր նախորդ կիրակին, որ զգացի, որ հայ մարդիկ՝ տղամարդիկ տարբեր՝ հարուստ, մեկը առաջին նախագահը, մեկը սփյուռքից վերադարձած, կարող են ձեռք սեղմել ու ասել, որ ժողովուրդը արժանի է ավելի լավի:

«Ժառանգությունը» չէ, որ իր ազատ խոսքերով հանդերձ դուրս է եկել եռյակից, ցավում ենք, որ մեր գործընկերներն են իրենց քայլերով որոշել դուրս գալ եռյակից: Մենք կանք տասնյակում, եռյակում ու ժողովրդի ցանկացած ձևաչափում, մենք կանք, ու մեր դռները բաց են բոլոր հայրենակիցների առջև, ովքեր ուզում են արդար, արժանապատիվ, ինքնիշխան Հայաստան»,-նշեց նա՝ հավելելով, որ եռյակ չկա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ վաղը լինելու են Գյումրիում, իսկ մեկ շաբաթ անց կրկին Ազատության հրապարակ են գալու:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ