16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թող մեզ ոչ ոք չներքաշի ինքնախաչելության մեջ. սթափվեք

«Շնորհավորում եմ Գուգարաց թեմի հավատացյալներին` Բարեկենդանի տոնի առթիվ: Մեր կյանքն ինքնին բարեկենդան է և Հայաստանն էլ համայն հայության երազած երկիր դրախտավայրն է: Ուրեմն ի՞նչ է մեզ պետք: Մեր կուսակցություններից, քաղաքական գործիչներից, հոգևորականներից ու մտավորականներից մեր ժողովուրդը ակնկալում է հարգանք և սեր, սեր` առ հայրենիք և առ հայ ժողովուրդ:

Նկատի ունենալով հատկապես վերջին շրջանում քաղաքական, կուսակցական անառողջ մթնոլորտն ու անախորժությունները` կոչ եմ անում սթափվել և ջանալ հանուն մեր երկրի ներքին անվտանգության ու խաղաղության. չլինի թե մեր կյանքը շարունակ մեծ պահք դառնա և չկարողանանք ուրախանալ Զատկով: Մենք Հարության ժողովուրդ ենք և հարության գաղափարի հետևորդ ենք:

Թող մեզ ոչ ոք չներքաշի ինքնախաչելության դատապարտելի երևույթների մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում իր ուղերձն է հղել Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ