11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պարոն Ծառուկյանի հետ կարող եք նույն խմբում ընդգրկվել. Էդմոն Մարուքյանին

«ԱԺ նախագահի կողմից համապատասխան որոշում կայացվել է և խմբակցություններին ներկայացվել է պահանջ, որ բացակա պատգամավորները ներկայացնեն համապատսփան փասատաթղթեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ փուլում է գտնվում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը:

«Մի մասը ներկայացրել է, մի մասը՝ ոչ, դրանք քննարկման փուլում են, ու համապատասխան ժամանակ ձեզ կներկայացվի»,-հավելեց նա:

Մյուս բանախոսից՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե չի նեղվում, երբ հիմա այլևս միակ անկախ պատգաավորը չէ: Նա պատասխանեց, որ ամենևին էլ չի նեղվում, հակառակը անկախ պատգամավորների իրավունքները ոտնահարվում են, և անկախը բազմաթիվ պրոցեսներից դուրս է մնում:

«Եթե տասը թիվը լրանա, հնարավորություն կա ստեղծելու խումբ, որ հնարավորություն կտա ավելի  ընդգրված լինել»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կես կատակ, կես լուրջ նկատեց, որ սիրով կընդգրկվեր անկախների ցուցակում, բայց ըստ օրենքի խմբակցությունից դուրս գալու իրավունք ունեն միայն առաջին մի քանի համարների պատգամավորները: «Պարոն Ծառուկյանի հետ կարող եք նույն խմբում ընդգրկվել»,-կատակեց Արզումանյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ