11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վանո Սիրադեղյանի մասին հարցը` Տեր-Պետրոսյանին /վիդեո/

«Խնամիները հաշտվել են»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ներքաղաքական վերջին զարգացումներին նման գնահատական տվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Այս թեմայի վերաբերյալ դիտարկումներ նա այլևս չցանկացավ անել: 

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի նամակին՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ առաջարկ է արվում ստեղծել Ցեղասապնության հռչակագրի վերաբերյալ հանձնաժողով, որտեղ պիտի անդամակցեն նաև Ալեքսանդր Արզումանյանը, Վանո Սիրադեղյանն, Արզումանյանն ասաց.

«Իմ անունն ինչո՞վ է տարօրինակ: Ես հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիրներից եմ: Այդ հարցերով զբաղվել եմ 20 տարի: Եվ եթե որևէ մեկը գտնում է, որ այդ թեմայով կարելի է քննարկում անել, ակնհայտ է, որ ես կարող էի մտքներով անցնել: Այլ հարց է, որ իմ մոտեցումն ուրիշ է»: 

Հարցին, թե հնարավոր է Վանո Սիրադեղյանը վերադառնա, պատգամավորը հորդորեց այդ հարցն ուղղել Տեր-Պետրոսյանին: Խոսելով Սերժ Սարգսյանի ելույթից՝ պատգամավորը շեշտեց, որ նախ պետք է սկսել սեփական կուսակցությունից: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ