16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ստացվեց ինչպես միշտ

Ներքաղաքական դաշտում տեղի ունեցածը սպասելի էր եւ դրա ավարտը եւս սպասելի էր: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ սա նոր երեւույթ չէ, առաջին անգամ չէ, որ նման բան եղավ:

“Երբ ԲՀԿ ղեակավար Գագիկ Ծառուկյանը ժամանակին հրաժարվեց նախագահական ընտրություններին մասնակցելուց, նույն իրավիճակն էր”,- ասել է քաղաքագետը: Նա նշել է նաեւ, որ վերջին իրադարձություններից հետո ԲՀԿ դիրքերը թուլացան։

“Նրանք չկարողացան ազդել քաղաքական կյանքի վրա, չեն էլ կարողանա: Իշխանություններն ունեն միջոցներ` ազդելու Ծառուկյանի և նրա որոշման վրա”,- ասել է Ա. Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով` խնդիրն այն է, որ երկրում չկա ընդդիմություն եւ կա թույլ իշխանություն:

“Այս իրավիճակում քաղաքականության մեջ խոսում են այնպես, ինչպես ֆեյսբուքում: Պետք է լինի ընդդիմություն, որը ոչ թե հեղափոխության է գնում, այլ կոնկրետ ծրագիր առաջարկում”,- նշել է բանախոսը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ