Ինչու են որոշ ՀՀԿ-ականներ «լուռ»

Ազգային ժողվի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ ԱԺ վերջին նստաշրջանը նախորդ երկու տարիների համեմատ ավելի պասիվ էր: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ մոնիտորինգի ծրագրի ամփոփիչ ելութի քննարկմանը: Նա նշեց, որ խորհրդարանում Լուրջ փոփոխությունների կարիք կա վարահսկողական լիազորությունների առումով: «Բաներ կան, որ դրված են խորհրդարանի վրա, ու նա չի հասցնում»:
Մյուս խնդիրն, ըստ Մարուքյանի, այն է, որ քառօրյայի ընթացքում չեն հասցվում քննարկվել բոլոր հարցերը, և օրակարգը հետ է ընկնում, դրա համար նա ընդունելի է համար «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի նախաձեռնությունը, որով առաջարկվում է քառօրյան դարձնել եռօրյա, և նսիտերն էլ պետք է լինեն մեկ շաբաթվա պարբերականությամբ:
Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը նկատեց, որ ՀՀԿ-ական պատգամավոներից շատերը «լուռ» պատգմավորներն են, երբեք ելույթ չեն ունենում ու հարց չեն տալիս: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նկատեց, որ այս խորհրադարանն ավելի ակտիվ է աշխատում, քան նախորդները: Ինչ վերաբերում է «լուռ» պատգամավորների առկայությանն, ապա նա նշեց, որ բոլոր խմբակցություններում կան նման պատգամավորներ, ուղղակի ՀՀԿ-ում շատ են, քանի որ ՀՀԿ-ը մեծամասնություն է, բացի այդ այդ պատգամավորներն աշխատում են հանձնաժողովներում ու իրենց ընտրատարածքներում:
Նա նաև հայտնեց, որ «գազի» ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը նախորդ նստաշրջանում չի ներկայացվել ծանրաբեռնվածության պատճառով: «Բավականին լուրջ ծավալի աշխատանքներ են կատարվել հանձնաժողովի կողմից, եզրակացությունը պատրաստ է, առաջիկա քառօրյայի ընթացքում եթե հրատապության առումով այլ խնդիրներ չառաջանան, այս եզրակացությունը քննարկման կդրվի»,-նշեց նա:
Հարցին, թե օրինակ` Էդմոն Մարուքյանն ակտիվություն նկատել է հանձնաժողովներում ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի ու Առաքել Մովսիսյանի կողմից, Մարուքյանը պատասխանեց, որ վերջին սրացումների հետ կապված միասին այցելել են սահմանամերձ գոտիներ, սակայն հանձնաժողովներում հատուկ ակտիվություն չի նկատվել: