21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Արևմուտքի ևս մեկ հարված Հայաստանին. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արևմուտքի ևս մեկ հարված Հայաստանին.
Երեկ, ռուսական «Россия 1» հեռուստաընկերությունը անդրադարձ է արել «Արարատ» հայկական կոնյակի ներմուծման արգելքին:
Վստահ եմ, որ «Արարատ» կոնյակի Ռուսաստան արտահանման հնարավոր արգելքի պատմությունը ցույց է տալիս, որ արևմտյան ներդրողների հետ գործ ունենալը մեղմ ասած սխալ է։

«Արարատ» կոնյակը լեգենդար ու եզակի ապրանքանիշ է, որը ստեղծել է մեր ժողովուրդը դարերով։ Երևանի կոնյակի գործարանի հիմնական շուկան, ինչ էլ ասես, մնում է Ռուսաստանը, իսկ ներմուծման արգելքը նշանակում է, որ ընկերությունն անմիջապես հայտնվելու է սնանկության վտանգի առաջ, իր հետ սնանկության տանելով գյողատնտեսությունը՝ խաղողագործներին։ Արդյո՞ք կառավարությունը կարող է պաշտպանել Հայաստանի ազգային ժառանգությունը. այս հարցի պատասխանը միանգամայն ակնհայտ է, ո՛չ:
Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում երկիրը ապահովելու և նորմալ բիզնես վարելու միակ միջոցը արևմտյան «գործընկերներից» հեռու մնալն է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ