15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու․ «Հրապարակ»

«Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու՝ բացի նրանից, որ երեքշաբթի մեկնարկելու են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատմանը 28 նախագիծ է ներկայացվել, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի եւ ԿԲ տարեկան հաշվետվությունները, ՀԾԿՀ անդամի, վճռաբեկի դատավորների ընտրություններ են լինելու, երկուշաբթի խորհրդարանի հանձնաժողովներում մեկնարկելու է 2022-ի բյուջեի կատարողականը, որի մեկնարկին, ավանդույթի համաձայն, ներկա է գտնվում նաեւ կառավարության ղեկավարը։

Սակայն ուշագրավ է, որ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում ընդգրկված չէ ո՛չ Հռոմի միջազգային քրեական դատարանի ստատուտի նախագիծը, ո՛չ Թագուհի Թովմասյանին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու նախագիծը։ Այն դեպքում, որ ՔՊ-ականներն ասում էին, թե նախագիծը մշակման փուլում է եւ պետք է ներկայացվի երեքշաբթի մեկնարկող հերթական նիստերին»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ