14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հաստատ կաշխատի

Հրապարակախոս Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան հանրագրում մեկնաբանելով քաղաքական իրավիճակը` սեփական քայլերի հաջորդականությունն է առաջարկել` «Ես լինեի Սերժ Սարգսյանի տեղը, երկու քայլ հաստատ կանեի» մոտիվացմամբ.

1.Մինչև ապրիլի 24–ը քաղաքական հրադադար հաստատելու համար բոլորին կմղեի ծրագրային քննարկումների դաշտ, կասեի՝ դե ձեր բոլոր լեզվանի տղերքին ուղարկեք, թող ոլորտ առ ոլորտ քննարկումներ անեն իմ լեզվանիների հետ և կոնկրետ ճանապարհային քարտեզները ներկայացնեն։ Իսկ որտեղ մտքի աշխատանք, այնտեղ հայտնի տիտանի զրոյական մասնակցություն և ներգործություն։

2.Ապրիլի 24–ից հետո այդ կուսակցությունների ահռելի ֆինանսական և որոշ իմաստով նաև գաղափարական ռեսուրսը կիջեցնեի մեր մեռնող գյուղերի վրա՝ դրանք բաժանելով կառավարման իրենց մոդելների վրա այդքան ինքնավստահ ուժերի միջև։Կասեի՝ գնացեք և ձեր առաջարկած ծրագրերի կենսունակությունն ապացուցեք ասենք սահմանային մեր գյուղերի վրա, ծաղկեցրեք մեր գյուղերը։ Արդյունքում՝ համ գյուղերը կշահեն, համ կուսակցությունները շատախոսությունից ու հայհոյանքից կանցնեն ռեալ աշխատանքի և իրական մրցակցային դաշտ կստեղծվի։

Սա հասարակության համար ընտրություններին ճիշտ կողմնորոշվելու իրական հնարավորություն է նաև։ Չէ, որ իրենց խոսքը գործ է, պիտի գործ տալ իրենց, գործ, մանավանդ որ մեր գյուղերն այս բյուջեի պայմաններում 100 տարի ոտքի չեն էլ կանգնի, մոդելն էլ թող լինի՝ գյուղատնտեսական կոոպերատիվը, որ ՏԻՄ–ի ընդհանուր փիլիսոփայությանը չվնասի։ Հաստատ աշխատող տարբերակ է։

Հ.Գ–Սահմանին կանգնած մեր որդուն կրակում են, որովհետև տեսնում են, որ երեկոյան 4 լույս է վառվում նրա պաշտպանած գյուղում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ