11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փոխում է կառապանին

«Քաղաքական դաշտի “ծերունի” աղվեսն իր սև գործն արեց: Այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանին ամենից շատն էր պետք իր “հեղինակավոր” դաշնակցի` ՀՀ Առաջին նախագահի աջակցությունը, նա, ինչպես ԲՀԿ “վայ” երեսփոխանները, շտապեց լքել “խորտակվող” նավը: Բաց նամակն ու հանդիպման առաջարկը ոչ այլ ինչ է, քան վազքի ընթացքում կառապանին փոխելու պարզունակ մարտավարություն:

Մարդ, ով ազգային գաղափարախոսությունը համարում էր կեղծ կատեգորիա, ում իշխանության օրոք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում տեղ չուներ, այսօր հանկարծ բարձրաձայնում է ցեղասպանության 100ամյակի կարևորության մասին:
Հավատացեք, որ նամակի անկեղծությունը հավատ չի ներշնչում:

Հ.Գ. Իսկ քաղաքական լիդերներին մի փոքր հուշում. ավելի ուշադիր եղեք քաղաքական հաղորդակցման ժամանակ ճիշտ կոմունիկատորներ ընտրելիս …»,-կարծիք է հայտնել ԲՀԿ նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ