11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին» /վիդեո/

«Գագիկ Ծառուկյանի տեքստում այն տպավորությունը չկար, որ ինքը դուրս է գալիս քաղաքականությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից: Ըստ նրա՝ Ծառուկյանն այդ հայտարարությամբ չի ասում, որ հրաժարվում է իր քաղաքական հավակնությունից, սակայն հնարավոր է, որ դա անի ժամանակի ընթացքում:

Հարցին, թե այն, ինչ տարածվում է Ծառուկյանի վրա, արդյոք կտարածվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, Սաֆարյանը պատասխանեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ պատերազմ հայտարարեց ոչ միայն Ծառուկյանին, այլև Քոչարյանին:

«Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը չափազանց թույլ և իշխանազուրկ մարդու տեքստ էր: Այնտեղ կոչ կար, որ վերջ տվեք այս ամեն ինչին, բայց, կներեք, սա բավական անատամ հայտարարություն էր, որովհետև նկատելի էր, որ այն, ինչ կարողանում է ասել Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին, դա ընդամենը ընդդիմության անունից հոխորտալն էր»:

Սաֆարյանը հավելեց, որ մոտ ժամանակներս նկատելի կլինի Քոչարյանի ու քոչարյանամերձ շրջանակների հիասթափությունը ԲՀԿ-ից: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ