11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյան դուրս արի. Րաֆֆի Հովհաննիսյան/վիդեո/

“Այսօր փետրվարի 18-ն է, վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձը: Երկու հետընտրական տարիները, որոնք առանց վարանելու կարելի է համարել մեր երկրի համար պատմություն, որը լի է անկումներով, դառնությամբ և հիասթափությամբ:

Առաջի և հետոյի ջրբաժանը մեծացավ ևս մեկ տարով, հասանք այն հանգրվանին, որին պիտի հասցներ ապօրինի, ինքնագոհ վարչախմբի տրամաբանական, միգուցե անբնական ընթացքը: Անցած երկու տարիները վկայում են, որ անդառանալիորեն կորցնում ենք պետության ներկան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, այսպես սկսեց  իր ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նախապես նշեց, որ ամփոփել է վերջին տարիններին հուզող բոլոր հարցերը:

“Խորախնդիրը այլևս եկող սերունդների ապագան փրկելն է:Իսկ  փրկողը միայն ժողովուրդն է լինելու, քաղաքացիական հավաքականությունը:Երկիրը պետք է փոխենք միասնաբար: Հին ու նոր փրկիչների մասին խոսակցությունները , որ մերթ ընդ մերթ աշխուժանում են` առասպելի ժանրից են’’,-ասված էր Հովհաննիսյանի խոսքում:

Հովհաննիսյանը նկատեց, որ գյումրեցի ընտանիքի ողբերգությունը պատռեց շատ քաղաքական դեմքերի դիմակները: Նա անդարադարձավ նաև  ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնություններին, բերձորյան դեպքերին, ինչպես նաև Շանթ Հարությունյանի և Վարդան Պետրոսյանի դատավարություններին:

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը իր կուսակցության հետ միասին մշակել է ծրագիր, որը գործող իշխանություններին կստիպի արդար ընտրություններ անցկացնել:

”Պայքարը ընթացքի մեջ է և տևական հաղթանակն էլ առջևում է և անխուսափելի: Սրանք իմ խոսքերն են’’,-նշեց ”Ժառանգության’’ առաջնորդը:

Հովհաննիսյանը ընդգծեց, որ ինչ էլ պատահի ինքը ուրբաթ օրը կլինի Ազատության հրապարակում:

“Սերժ Սարգսյան դուրս արի, եթե մենակ չես ուզում դուրս գալ` ես հետդ դուրս կգամ’’,-շեշտեց Հովհաննիսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ