29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծեծկռտուք Թուրքիայի Խորհրդարանում. 5 պատգամավոր է վիրավորվել /ֆոտո/

Թուրքիայի ազգային մեծ ժողովի /ԹԱՄԺ-TBMM/ լիագումար նիստում «Ներքին ավտանգության մասին» օրենքի քննարկման ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները ձեռնամարտի են բռնվել, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ծագած ծեծկռտուքին մասնակցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ժողովուրդների դեմոկրատական»  կուսակցության պատգամավորները, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները:

Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության` ծեծկռտուքի հետևանքով ընդդիմադիր 5 պատգամավորներ թեթև վնասվածքներ են ստացել, իսկ ԺՀԿ-ական երկու պատգամավոր` Մուսա Շամը և Ռեֆիք Էյըլմազը, տեղափոխվել են հիվանդանոց:

Բախումից հետո ԺՀԿ-ի պատգմավորները սոցցանցերում հանդես են եկել մի շարք դատապարտիչ հայտարարություններով: Մասնավորապես ԺՀԿ-ի պատգամավոր Բինաազ Թոփրաքը նշել է, որ իշխող կուսակցությունը փորձում է վերոնշյալ օրենքը ճնշման ներքո անցկացնել: ԺՀԿ-ի մեկ այլ պատգամավոր էլ, համացանցում տեղադրելով հիվանդանոց տեղափոխված Ռեֆիք Էյըլմազի լուսանկարը, հետևյալ գրառումն է կատարել.

«Սա խորհրդարանի լիագումար նիստն է: Ընկերներ, տեսեք ինչ վիճակում են հայտնվել մեր երկու կուսակիցները: ԱԶԿ-ի ֆաշիզմի դեմ պայքարելու ենք: Այս օրենքը չի անցնելու»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ